“Սենդի” փոթորկից տուժածներին կբնակեցնեն բանտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2012 9:42

Նյու Յորքում “Սենդի” փոթորկից տուժածներին կբնակեցնեն փակված բանտում: Քաղաքի իշխանություններն առաջարկել են անօթևաններին, ապաստան գտնել 2011-ին Սթեյթեն-Այլենդ շրջանում գտնվող փակված բանտում: Այնտեղ կարող են բնակություն հաստատել 900 տուժածներ:

Մինչ  վերաբնակեցնելը, համապատասխան ծառայությունները կստուգեն շենքը, քանի որ փակվելուց հետո անջատվել են բոլոր հաղորդակցությունները:

Ընդհանուր առմամբ, Նյու Յորքում առանց ծածկի 40000 մարդ կա:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply