Ադրբեջանական ագրեսիան զսպվում է միայն հայկական զինված ուժերի կողմից. Դավիթ Ջամալյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2012 16:07

Լավ կլիներ, որ նման դիտարկումները թուլացնեին լարվածությունը սահմանին: Խոսելով Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանագծին ԵԱՀԿ դիտորդների կողմից անցկացված մոնիտորինգի մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումները չպետք է կրեն ձևական բնույթ, և միջազգային կառույցները պետք է կարողանան զսպել ադրբեջանական ագրեսիան:

Այնուամենայնիվ, փորձագետը փաստեց, որ առաջնագծում, պետական սահմանին գոնե նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու խնդիրը շարունակոեւմ է մնալ արդիական. «Մեզ մեխանիզմներ են հարկավոր, որոնք կզսպեն ադրբեջանական նախահարձակ ագրեսիան»:

Իսկ այդ ագրեսիան զսպելու մեխանիզմներ բանախոսը տեսնում է հայկական զինված ուժերում. «Ադրբեջանին զսպելու միակ երաշխիքը ՀՀ զինված ուժերն են»:

«Սակայն, եթե մենք միայն բանակցային գործընթացի մեջ ենք, ապա բնական է, որ միայն կոպիտ ռազմական ուժն այստեղ անբավարար է  այն առումով, որ միջազգային դիվանագիտական պրաակտիկան հուշում է, որ պայմանավորվածությունները հարգվում են այն դեպքում, երբ հիմնվում են ինչ-որ հստակ մեխանիզմների վրա»,-ասաց փորձագետը` ընգծելով, որ եթե մենք մեր գործընկերներին ընկալում ենք իբրև հուսալի գործընկերների, ապա նրանք պետք է հայկական կողմի վստահությունը արդարացնեն և գտնեն այն մեխանիզմները, որոնք թույլ կտան զսպել ադրբեջանական կողմին:

Սա հարցի դիվանագիտական կողմն է, նշում է Ջամալյանը, սակայն նա մնում է այն կարծիքին, որ այս ամենը անիմաստ է, քանի դեռ Ադրբեջանը զսպվում է հայկական զինված ուժերի կողմից, և հենց ՀՀ ԶՈՒ զսպող ֆունկցիան է, որ թույլ չի տալիս թշնամուն  խոսքից անցնել գործի:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply