Նախագահ Ասադը երկրից հեռանալու մտադրություն չունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 10:17

Սիրիայի նախագահ Ասադը հայտարարել է, որ քաղաքական ապաստարանի կարիք չունի: Նա մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունի` պաշտոնից հեռանալու դեպքում անվտանգություն ապահովելու առաջարկությունը:

Փաստորեն, Ասադին առաջարկվել է իրավասությունները վայր դնել ու հեռանալ երկրից: Աշխարհի որոշ երկրներ  Ասադին առաջարկել են քաղաքական ապաստարան, ինչին նա պատասխանել է.«Ես սիրիացի եմ: Ես ծնվել եմ Սիրիայում ու կապրեմ և կմեռնեմ Սիրիայում: Կարծում եմ, որ օտարերկրյա  միջամտության գինը, եթե դա կատարվի, ապա ավելին կլինի, քան կարող է իրեն թույլ տալ ողջ աշխարհն ամբողջությամբ: Դա դոմինոյի էֆեկտ կունենա, որը կցնցի աշխարհն Ատլանտիկայից  մինչև Խաղաղ օվկիանոս: Ես չեմ հավատում, որ Արևմուտքն այդ ուղղությամբ է շարժվում, սակայն, եթե Արևմուտքի երկրները դա անեն, ապա ոչ ոք չի կարող ասել, թե դրա հետևանքով ինչ կկատարվի»:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply