Դաշնակցությունն անկախ ուժ է, բայց կարող է և Քոչարյանի շուրջն էլ համախմբվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 8, 2012 13:30

Դաշնակցությունը կարող է համախմվել ցանկացած անձի շուրջ, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` պատասխանելով “Անկախ”-ի հարցին, թե կարող է այդ համախմբումը տեղի ունենալ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռորբերտ Քոչարյանի շուրջ:

“Ես պարզապես հիշեցնեմ, որ եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը համաձայնվեր ժամանակին մեզ հետ, մենք վաղուց նախ կունենայինք խորհրդարանական համակարգ,  մենք կունենայինք 100 տոկոս համամասնական ընտրակարգ արդեն, կունենայինք ընդդիմության դերի մեծացում”,-ասաց Ռուստամյանը, սակայն ընգծեց նաև, որ եթե Քոչարյանը համաձայն լինի իրենց մոտեցումներին, ապա կարող է և այդ համախմբող մարդը հենց նա լինել:

Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ որևէ անկողմնակալ փորձագետ ու վերլուծաբան, եթե նայի 21 տարվա մեր անկախության պատմությունը, կհամոզվի, որ մեր քաղաքական դաշտում ամենաինքնուրույն, ամենաանկախ, միայն իր սկզբունքներով առաջնորդվող ուժը Դաշնակցությունն է. “Մենք եղել ենք բոլոր տեղերում, թե’ ընդդիմության մեջ, թե’ իշխանության, մենք մեր  սկզբունքներն ու անկախությունը պահել ենք: Սա է Դաշնակցության ամենամեծ արժանիքը”:

Մենք ոչ մեկին չենք թերագնահատում, բայց ուզում ենք նաև պահի լրջությունը հասկանալ և տեսնել, թե հասարակությունը ում է տեսնում, որ սա կարող է իրականացնել, վստահում է հասարակությւնը նրան, թե ոչ, որովհետև մեխանկորեն ինչ-որ մեկին դնել կամ վիճակահանության միջոցով որոշել, թե ով պիտի լինի նախագահ, ապա այս չափորոշիչներով առաջնորդվելը սխալ տեղ մեզ կտանի”,-ասաց Ռուստամյանը` ընգծելով, որ կա նաև մյուս տարբերակը, այն է գտնել այս ողջ շրջանակից դւորս մի այնպիսի անձի, ով իսկապես կկարողանա այս պատմական խնդիրը լուծել, որից հետո հրաժարական կտա, կթողնի կգնա և նոր խորհրդարանական համակարգով երկիրը սկսի զարգանալ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply