Սեյրան Օհանյանը այցելել է հյուսիսարևելյան շրջան,լուսանկարներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 1, 2012 17:10

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահման: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Նախարարն այցելել է նորակառույց պաշտպանական շինությունները և ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Զինծառայողները ներկայացրել են հենակետի պաշտպանության ցուցադրական պարապմունք, որից հետո Սեյրան Օհանյանը մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ: Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply