Հարավային Սուդանի ճանաչմամբ Ադրբեջանը ինքն իր համար ճանապարհ է հարթում Արցախի ճանաչման համար. Լևոն Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 30, 2012 15:31

Հարավային Սուդանի ճանաչումից հետո Ադրբեջանը մի օր էլ Ղարաբաղի անկախությունն է ստիպված լինելու ճանաչել: Այս ամսին այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանը` խոսելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից օրերս Արցախի անկախության ճանաչման ու դրանից երկու օր անց Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի ճանաչման փաստի մասին:
“Այն, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի հանրապետությունը, դրանում ոչ մի կասկած չկա. դա լինելու է մի օր: Ադրբեջանը աշխարհի ամենավերջին պետությունն էլ լինի, միևնույն  է, մի օր ինքն էլ է ստիպված լինելու ճանաչել”,-համոզված է քաղաքագետը:
Բանախոսը կարծում է, որ Սուդանի ճանաչմամբ Ադրբեջանը ինքն իր համար ճանապարհ է հարթում Արցախի ճանաչման համար. “Ադրբեջանը շատ և շատ երևակայություններ պետք է օգտագործի, որ բացատրի, թե Արցախը ինչու չի ճանաչում: Այսինքն, եթե մենք հարցը տանք Ադրբեջանին, թե Սուդանը ինչի հիման վրա է ճանաչել և ինչի հիման վրա չի ճանաչում Ղարաբաղը, Ադրբեջանի համար, վստահ եմ, շատ դժվար կլինի պատասխան գտնել”:
Լևոն Մելիք Շահնազարյանը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ զարգացումները ակնհայտ է համարում. “Ես հարցին իրատեսորեն եմ մոտենում : Ադրբեջանը իր սահմանում չունի բարեկամական երկիր: Եթե մենք 10-15 տարի առաջ սկսեինք վարել հարձակողական այս քաղաքականությունը, գուցե այդպիսի հարևան երկիր այսօր չունենայինք: Ցանկալի կլինի Հայաստանը լինի ԼՂՀ-ն ճանաչող օրինակ՝ յոթերորդ երկիրը”:
Բանախոսը հավելեց նաև, որ եթե Արցախին վտանգ սպառնա, Հայաստանը պետք է անմիջապես ճանաչի նրա անկախությունը և չի բացառվում, որ որոշ նահանգներ ևս կճանաչեն Արցախի անկախությունը:
Անդրադառնալով Սաֆարովին արտահանձնման ու սեփական երկում “ներում շնորհելու” դեպքին` Լևոն Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Ադրբեջանը ոչ թե ներում է շնորհել իր մարդասպանին, այլ ուղղակի պարգև է տվել. “Դրանք տարբեր բաներ են: Պետք է ոշադիր լինել բառերի հարցում: Ներում շնորհելու դեպքում արդեն վիճելի է դառնում, թե արդյոքօրենքի սահմաններում էր ներելը կամ չներելը, մինչդեռ Ադրբեջանի ղեկավարն ուղղակի պատվիրել է Սաֆարովին` գնալ և սպանել հային, և դրա համար նա պարգևատրվել է”:
Քաղաքագետը համոզված է, որ հենց Ալիևն է այդ կացինը դրել Սաֆարովի ձեռքում` ուղարկելով սպանելու հայ սպային:

Վահե Մակարյան

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply