Արցախի օդանավակայանը այս տարի, հավանաբար, կբացվի. Մովսես Հակոբյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 27, 2012 0:47

ԼՂՀ իշխանությունները երբեք չեն հայտարարում, թե երբ է բացվելու Արցախի օդանավակայանը, սակայն ամեն մի խորհրդակցում, որ տեղի է ունենում օդանավակայանի վերաբերյալ, լրագրողները հայտարարում են, թե պետք է մոտ ժամանակներս բացվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ քիչ առաջ է եղել օդանավակայանում, և զրույցի ժամանակ իրեն ասել են, որ այս տարի հավանաբար կբացվի:
Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից օդանավերը խոցելու հարցին, Մ. Հակոբյանն ասաց. «ԼՂՀ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու պատրաստակամության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն անհեթեթ են։ Իհարկե, փաստացի հակառակորդը ունի այնպիսի զենք, որ կարող է Ստեփանակերտի օդանավակայանի վրա մեր օդանավերը խոցել։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ նույն հնարավորությունը ես ունեմ Բաքվի օդանավակայանի վրա, բայց երբեք ես այդպիսի արտահայտությունն չեմ անում, թե Բաքու մտնող օդանավերը կիջեցնեմ»:
Հակոբյանը նշեց, որ ԼՂՀ-ի ՀՕՊ-ն այս տարի 2226 ինքնաթիռների է «ուղեկցել» Ադրբեջանի տարածք. «Այսինքն այդքան ինքնաթիռներ կարող էինք կործանել։ Օդային տարածքում միմյանց ինքնաթիռները ոչնչացնելու մասին խոսակցությունները լուրջ լուրջ մարդու հայտարարություն չեն, և միջազգային հանրությունը հանդուրժողաբար չի վերաբերվի նման գործողություններին»:
ԼՂՀ ՊԲ նախարարն ասաց, որ օդանավակային բացումից հետո ինքն ամեն անգամ ինքնաթիռով է գալու Երևան, քանի որ ճանապարհը մեքենայով վատ է տանում, և ինքը ամեն անգամ օդանավով է թռչելու, ինչքան էլ վտանգավոր լինի. «Ես չեմ մըտածում, որ իրենք կարող են ինձ խոցել»:
Հիշեցնենք, Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվել է շահագործման, սակայն թռիչքներ դեռ չեն կատարվում։ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը  վերսկսելու հեռանկարը Ադրբեջանոմ հիստերիա է առաջացրել։ Այնտեղից պարբերաբար Ստեփանակերտ մեկնող օդանավերը «կործանելու» կամ «իջեցնելու» սպառնալիքներ են հնչում, որոնք հակասում են Քաղաքացիական ավիացիայի մասին  միջազգային օրենսդրությանը։

Վահե Մակարյան

Դիտվել է 1599 անգամ:
Print Friendly

Leave a Reply