«Ես վստահ եմ, որ ամիս ծառայած ոչ մի զինվոր մեր ճաշից չի բողոքի». ԼՂՀ ՊԲ հրամանատար

Պաշտոնական, Օրվա լուր | | October 27, 2012 0:41

«Ես երբ զայրացած եմ լինում՝ գնում եմ մարտական հերթապահություն իրականացնող հենակետեր։ Ես միայն այնտեղ եմ կարողանում հանգստանալ՝ այնտեղ, որտեղ իմ զինվորն է»,-ԼՂՀ զորամասերց մեկում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի բրամանատար Մովսես Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը խոսեց բանակի առջև դրված խնդիրների, իրենց ձեռքբերումների, հաջողությունների, վերջերս անցկացված զորավարժությունների, զինվորների մարտական և հոգեբանական պատրաստվածության մասին` նշելով մի շարք դրական հանգամանքներ այս հարցերում:
«Բոլոր միջոցառումները` ուղղված բանակի հզորացմանը, մենք իրականացրել ենք, և, այս տարի, ինչպես մյուս բոլոր տարիներին, մենք կատարելագործել ենք նոր հաստիքապաշտոնային նոր ստորաբաժանումների մտցնումը, որոշակի քանակությամբ զրահատեխնիկա է այս տարի մտցվել, և բոլոր արդ զենքերը այս վերջին զորավարժության ժամանակ մենք արդեն ընդգրկել ենք, բերել ենք նորմալ վիճակի, անձնակազմը ուսուցանվել է և իրենք բոորը մասնակցել են զորավարժությանը»,-ասաց ՊԲ հրամանատարը` նշելով, որ տարեց տարի մեր զինամթերքի պաշարները աճում են:
Հրամանատարն ասաց նաև, որ ինքն իր զինվորին ամեն ինչ թույլատրում է, այսինքն` այն, ինչ արգելված չէ, իր զինվորը կարող է անել. «Եվ ամենից կարևորը, մեր երկրում երկու մարդ իրավունք ունի պատերազմ հայտարարելու` իմ զինվորն ու երկրի նախագահը: Այսինքն` իմ զինվորը ամեն օր կարող է որոշում կայացնի և հակառակորդ խոցի` առանց վերադասին զեկուցելու, հետո նոր կզեկուցի ինձ` ըստ հերթականության»:
Խոսելով զինվորի ճաշի մասին` Մովսես Հակոբյանը վստահեցրեց, որ թեև ինքը չի կարող ասել, թե իրենց ճաշը շատ որակյալ է, սակայն տղամարդւ համար բողոքելու տեղիք չի տալիս. «Ես վստահ եմ, որ ամիս ծառայած ոչ մի զինվոր մեր ճաշից չի բողոքի»:

Վահե Մակարյան

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply