Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2010 20:42
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք «Նոր նախաձեռնությունները` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով ԱՊՀ անդամ երկրների միջազգային տնտեսական համաժողովին։

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձինք։

Դիտվել է 2177 անգամ:
Print Friendly

Leave a Reply