«Արմավիա»-ն «Զվարթնոց»-ին 3 միլիոն 215 հազար դոլարի պարտք ունի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2012 13:30

Զվարթնոց օդանավակայնը հոկտեմբերի 19-ի առավոտյան կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթները: Այս մասին տեղեկացրեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: ««Արմավիա»-ն արդեն վաղուց պետք է պարտքը հասցներ պայմանագրում ամրագրված մոտ 2 մլն 360 հազար դոլարին, սակայն ներկայումս այն կազմում է 3 մլն 215 հազար դոլար: Ավիաընկերությունը խոստացել է, որ մինչև այսօրվա վերջ պարտքը որոշակիորեն կմարի` հասցնելով 3 միլիոնի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Աբրահամյանը:

«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան նշեց, որ շարունակում են մարտքի մարումը` յուրաքանչյուր օր որոշակի վճարում կատարելով: ««Արմավիա» ավիաընկերությունն առաջիկա ժամերին կհստակեցնի, թե երբ կկարողանա պարտքը մարելով հասցնել պայմանագրում ամրագրված 2 միլիոն 360 հազար դոլարի շեմին. հարցը ներկայում քննարկվում է ընկերությունում հրավիրված ժողովում»,-ասաց Ավետիսովան:

«Զվարթնոց»-ին ունեցած պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերության չվերթերն առաջին անգամ չէ, որ դադարեցվել են: «Զվարթնոց» օդանավակայանը հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 11:00-ից դարձյալ դադարեցրել էր սպասարկել «Արմավիա» ավիափոխադրող ընկերության չվերթերը:

2011թ. մարտի 15-ին «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» ստորագրել էին համաձայնագիր, որով օդանավակայանը համաձայնել էր բավարարել «Արմավիա»-ի պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները։ Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել էր սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր, մարել կուտակած պարտքերը։ «Արմավիան» կուտակել էր վեց ամսվա պարտք՝ 5,3 մլն դոլար:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply