Հայաստանի Հանրապետության բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում.Բակո Սահակյան

Հետաքրքիր կանայք, Պաշտոնական, Օրվա լուր | | October 1, 2012 13:05

Հանդիպում Հայաստանի բանկային համակարգի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայաստանի բանկային համակարգի պատվիրակության մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչը դրական է ազդում հանրապետության առաջընթացի վրա:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 2591 անգամ:
Print Friendly

Leave a Reply