Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են համաձայնագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2012 19:27

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է բարեկամության համաձայնագիր: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող համաձայնագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն, ինչպես նաև երկու քաղաքներում գործող կազմակերպությունների, և գործարար շրջանակների միջև առկա կապերի ամրապնդում:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին համաձայնագրի ստորագրման նախաձեռնության համար, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ այն իսկապես անհրաժեշտություն էր, հատկապես հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային փորձն ու գիտելիքները, որոնց փոխանցումը հաստատապես կնպաստի ԼՂՀ մայրաքաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը. <>,- նշել է Սուրեն Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա հարաբերությունների մակարդակը, ինքնին ենթադրում է, որ պետք է խթանել երկու պետությունների համայնքների միջև հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը: <> – նշել է Տարոն Մարգարյանը:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբերի նիստերը հաջորդաբար գումարել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում և համագործակցության ծրագրի կատարման ընթացքի մասին յուրաքանչյուր կիսամյակը մեկ քաղաքապետերին ներկայացնել առկա արդյունքները:
Մինչ համաձայնագրի ստորագրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Ի խորհրդանշումն Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրման, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ համապատասխան գրառումով գեղեցիկ նստարաններ են նվիրվել Ստեփանակերտին, որոնք արդեն իսկ զարդարում են ԼՂՀ մայրաքաղաքի <> հրապարակը, այգիներն ու քաղաքի կենտրոնական փողոցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1789 անգամ:
Print Friendly

Leave a Reply