Պատահար Մարգարյան փողոցում. վարորդը բերման է ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 22, 2012 12:35

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին, 1990 թ. ծնված Շահեն Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Դավիթ Հ.-ին՝ պատճառելով վնասվածքներ, այնուհետև բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վրաերթ կատարած վարորդը ավտոմեքենան հեռացնելով դեպքի վայրից՝ կայանել է Մարգարյան 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտ, որտեղից էլ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply