Բուլղարացի ֆուտբոլիստները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ անհատական հսկողություն չեն սահմանելու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 11, 2012 16:34

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Սոֆիայում կարևոր արտագնա խաղ է անցկացնելու Բուլղարիայի ընտրանու հետ: Բուլղարիայի հավաքականի խաղացողներն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում առաջին հանդիպումը ոչ-ոքի են ավարտել իտալացիների հետ`2:2: Այդուհանդերձ, նրանք որպես պարգև ստացել են 40 հազար եվրո: Այդ գումարը նախատեսված էր որպես խրախուսանք` հաղթանակի դեպքում, բայց, ֆուտբոլիստներին ոգևորելու համար, առատաձեռնություն է դրսևորվել: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանն, ապա  պարգևավճարի մասին խոսք չկա: Թերևս, բուլղարացիներն առավել վստահ են, որ հաջողությունն իրենց ուղեկից կլինի:

Ի դեպ, այսօր տանտերերի հավաքականը դիտել է Հայաստանի ընտրանու Մալթայի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերի հետ անցկացրած խաղերի տեսագրությունները: Ուշադրության կենտրոնում է եղել հատկապես Հայաստանի հավաքականի առանցքային խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Այդուհանդերձ, Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հայտարարել է, որ Մխիթարյանի նկատմամբ անհատական հսկողություն չի սահմանվելու:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply