Բուլղարիայի հավաքականը ուժեղ մրցակից է, նշել է Վարդան Մինասյանը. Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է վերջին մարզումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 11, 2012 12:19

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է նախախաղային մարզումը «Վասիլ Լևսկի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը պատասխանել է հայ և բուլղարացի լրագրողների բազմաթիվ հարցերին:
Պատասխանելով մի շարք հարցերին նվիրված Բուլղարիայի հավաքականին Վարդան Մինասյանը նշել է, որ Բուլղարիայի հավաքականը ուժեղ մրցակից է, որն ի համեմատ նախորդ ընտրական փուլի զգալիորեն բարելավել է իր խաղը, դառնալով ագրեսիվ և կազմակերպված թիմ: Մասնավորապես, Վարդան Մինասյանն առանձնացրել է դաշտի տերերի հարձակման գիծը, որպես թիմի ամենաուժեղ օղակ:
Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի մասին հնչեցված հարցերին, Վարդան Մինասյանը ասել է, որ Մալթայի հավաքականի հանդիպման համեմատ փոփոխություններ կլինեն թե հիմնական կազմում թե մարտավարության մեջ: Ֆուտբոլիստները հասցրել են վերականգնվել նախորդ հանդիպումից հետո, իսկ Գևորգ Ղազարյանը արդեն լավ է զգում իրեն և կարող է օգնել թիմին:
Ասուլիսի ավարտից հետո Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է նախախաղային մարզումը: Հավաքականի մարզմանը ներկա էին ՖԱՖ-ի ներկայացուցիչները: Երկրպագուները ակտիվորեն քաջալերել են հավաքականի ֆուտբոլիստներին մարզման առաջին 15 րոպեներին, որոնք «բաց» էին ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply