Հայաստանի ըմբիշների հուսադրող մեկնարկն Իրանում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | February 19, 2010 14:05

Իրանի Սպահան քաղաքի մարզապալատում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները:
55 կգ քաշայինների պայքարում Միհրան Ջաբուրյանը պարտություն կրեց միայն եզրափակչում և զբաղեցրեց 2-րդ տեղը: Ժիրայր Հեվհաննիսյանը (66 կգ) և Էդգար Ենոքյանը (96 կգ) բավարարվել են 3-րդ տեղով: Հավելենք, որ Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրաստվել այս ստուգատեսին և մինչև դրա մեկնարկը 12-օրյա ուսումնամարզական հավաք էր անցկացրել Իրանում:

Դիտվել է 1512 անգամ:
Print Friendly

Leave a Reply