Մսով լցոնած խորոված բադրիջան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 6, 2012 10:16

Բաղադրությունը

2-4 բադրիջան

միս (տավարի ու խոզի կամ ըստ ցանկության)` 400 գ

1 լոլիկ

1 գլուխ սոխ

1 պճեղ սխտոր

150-200 գ պինդ պանիր` քերելու համար

2 ցողուն մաղադանոս ու սամիթ

մայոնեզ կամ թթվասեր

ձեթ, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Բացի բադրիջանից, նույն կերպ կարելի է լցոնել  լոլիկը, դդմիկն ու տաքդեղը:

Բադրիջանը լվանալ ու երկայնքով կիսել: Միջուկը հանել այնպես, որ բադրիջանի պատերն ունենան 1 սմ հաստություն: Ստացված «նավակի» վրա աղ ցանել ու թողնել 20 րոպե: Միջուկը խորանարդներով կտրատել, աղ ցանել ու կրկին թողնել 20 րոպե: Գոյացած հյութը քամել ու ցողել մաքուր ջրով, ապա թողնել չորանալու:

«Նավակները» ձեթապատել ու  խորովել 10-15 րոպե` 230 աստիճան տաքացված ջեռոցում: Լոլիկը լվանալ, արմատակոթունի կողմից խաչաձ  կտրվածք անել, եռման ջրի մեջ մտցնել ու կեղևահանելուց հետո կրկին  կտրատել խորանարդներով:

Սոխը մաքրել ու մանրացնել, սխտորը` ճզմել, կանաչին լվանալ ու կտրատել: Տապակը տաքացնել, ապա դաղել ձեթը, լցնել խորանարդաձև բադրիջանը, տապակել մինչև փափկի: Դատարկել թասի մեջ,  այնուհետև տապակել սոխը`  մինչև փափկելը, համեմել աղ ու պղպեղով: Ավելացնել սխտորն ու տապակել 1 րոպե: Սոխն ու սխտորը լցնել խյուսի վրա:

Տապակի մեջ լցնել միսն ու մարմանդ կրակի վրա, խառնելով կարմրացնել: Ավելացնել մանրացրած պատրաստի բադրիջանը, սոխն ու լոլիկը` կանաչու հետ:

Միջուկը համեմել աղով ու պղպեղով,  ապա լավ խառնել: Պատրաստի «նավակները» լցոնել այս համեղ միջուկով, մայոնեզապատել կամ թթվասեր օգտագործել ու վրան  քերած պանիր ցանել:180 աստիճան տաքացված ջեռոցում եփել 30-40 րոպե` զարդարել թարմ բանջարեղենով ու կանաչիով:

Բարի ախորժակ:

Դիտվել է 4056 անգամ:
Print Friendly

Leave a Reply