Բակո Սահակյանին հանձնվել է Արցախի Հանրապետության Նախագահի վկայականը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 5, 2012 13:46

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին այցելել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ նրան հանձնվել է Արցախի Հանրապետության Նախագահի վկայականը:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումներից է իշխանության բոլոր թեւերի ամբողջական ձեւավորումը եւ նրանց լիարժեք գործունեությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու գործընթացի անշրջելիությունը:
Այս տեսանկյունից Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ այն համարելով մեր պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկը:

Դիտվել է 1816 անգամ:
Print Friendly

Leave a Reply