Դավիթ Շահինյանի երկրորդ հաղթանակը Մոսկվայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 17, 2010 13:47

Մոսկվայում անցկացվող շախմատի «Աերոֆլոտ Օփեն» միջազգային փառատոնում պայքարն ավարտեցին  B և C խմբերի մրցաշարերի մասնակիցները:

C խմբում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Շահինյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Վանաձորցի 15-ամյա շախմատիստը փայլուն մրցելույթներ ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքում: Նա մի քանի օր առաջ ուժեղագույնն  էր ճանաչվել շախմատի «Մոսկով Օփեն» միջազգային փառատոնի B խմբի մրցաշարում՝ 9 հնարավորից հավաքելով  8,5  միավոր:

Աշոտ Ավետիսյանը 6,5 միավորով հանգրվանեց 4-7-րդ տեղերը բաժանող շախմատիստների խմբում:

B խմբի մրցաշարի մասնակիցների պայքարում Տիգրան Սիմոնյանն ու Դավիթ Գրիգորյանը 9 հնարավորից ձեռք բերեցին 5 և 3,5 միավոր ու գրավեցին համապատասխանաբար 16-րդ և 47-րդ տեղերը:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply