Հանդիպում լիբանանահայ գործարարների հետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2012 15:18

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է մոտ հինգ տասնյակ լիբանանահայ գործարարների:
Իր խոսքում Նախագահը նշել է, որ լիբանանահայությունը մեր Սփյուռքի ամենակայացած եւ կազմակերպված համայնքներից մեկն է, որը միշտ կանգնած է եղել Մայր Հայաստանի ու Արցախի կողքին եւ մեծ ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, նրա առջեւ ծառացած տարբեր խնդիրների լուծման գործում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում չափազանց կարեւորում ենք Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը՝ հավելելով, որ այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործարարության զարգացման, քաղաքակիրթ եւ փոխշահավետ համագործակցության համար:
Հանդիպման վերջում Նախագահ Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Դիտվել է 1957 անգամ:
Print Friendly

Leave a Reply