Խաղաղ արդյունքներ շախմատի Լինարեսի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 16, 2010 12:49

Լինարեսում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի երրորդ տուրում  բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Միավորը բաժանեցին Վուգար Հաշիմովը և Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը և Վեսելին Տոպալովը, Բորիս Գելֆանդը և Ֆրանսիսկո Վալեխոն:

Արոնյան-Տոպալով մրցամարտում կատարվեց 51 քայլ: Վերջնախաղում հայ գրոսմայստերն առավելություն ուներ, սակայն համարձակ քայլի չդիմեց և մրցակիցը կարողացավ կես միավոր կորզել:

2-ական միավորով աղյուսակը գլխավորում են Գրիշչուկը և Տոպալովը: Արոնյանը և Վալեխոն վատակել են 1,5-ական միավոր:                1-ական միավոր ունեն Հաշիմովը և Գելֆանդը:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply