«Փյունիկ»-ի և «Միկա»-ի ֆուտբոլիստների պարտությունները Կիպրոսում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 12, 2010 14:51

Այժմ հայկական ֆուտբոլային թիմերը նախապատրաստական շրջան են անցնում, սակայն ստուգողական խաղերում գրանցված արդյունքներն արդեն վկայում են , թե ակումբներն ինչպիսի նվազ ներուժ ունեն:

Կիպրոսում կայացած ընկերական հանդիպումներում անախորժություններն ուղեկից էին Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն «Փյունիկ»-ին և փոխչեմպիոն «Միկա»-ին:

Երևանի «Փյունիկ» ակումբը 0:3 հաշվով զիջեցեց Մինսկի «Դինամո» թիմին: Ընդ որում, մեր թիմը հանդես եկավ իր մարտական կազմով: Սակայն առաջին խաղակեսիցից հետո արդեն պարտվում էր 0:2 հաշվով, իսկ հանգստից հետո Հայաստանի չեմպիոնները ևս մեկ գնդակ բաց թողեցին իրենց դարպասը:

«Փյունիկ»-ի ֆուտբոլիստները փետրվարի 15-ին կմրցեն սերբական որևէ թիմի հետ:
Անահաջողության մատնվեց նաև «Միկա»-ն: Հայաստանի փոխչեմպիոնը 1:2 հաշվով պարտվեց Կիպրոսի «Նիսու» ակումբին: Հայկական թիմի խաղացողներից գոլի հեղինակ դարձավ բրազիլացի լեգեոնական Ալեքսը:

Փետրվարի 15-ին «Միկան» կխաղա Կիևի «Դինամո 2»-ի հետ:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply