Հինգ միասնական քննություն. 24.325 դիմորդներից միայն 23-ն են քսան միավոր ստացել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2009 21:27

QnnutyunԱնցկացված 5` «Մաթեմատիկա», «Կնեսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննությունների ընթացքում առավելագույն 20 միավոր են վաստակել 23 դիմորդ: Մեկ 20 միավոր է գրանցվել կենսաբանություն առարկայից: Այդքան աղմուկ բարձրացրած «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունից 20 են ստացել 20 դիմորդ: Դիմոդներն առավելագույն միավոր չեն կարողացել վաստակել ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից:

Մաթեմատիկա հանձնած դիմորդների համար այսօր նաև սկսվել է բողոքարկման գործընթացը: Մաթեմատիկայի միասնական քննության բողոքարկման հանձնաժողովը որոշում է կայացրել, որ թեստի 59, 60, 61, 62 առաջադրանքները սխալ լուծած կամ չլուծած դիմորդների միավորները կհամարվի դրական` հօգուտ դիմորդի(Այս մասին ավելի մանրամասն կարդացեք վաղը) :

9.807 հավանական դիմորդներից մաթեմատիկայի միասնական քննությանը ներկա է եղել 9.473-ը, բացակա` 334-ը: Ըստ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի` մաթեմատիկայի միջին գնահատականը կազմում է 10.8 միավոր: Դրականի շեմը չեն հաղթահարել 1.835 դիմորդ, իսկ առավելագույն` 20 միավոր են ստացել միայն 2 դիմորդ:

Կենսաբանություն առարկայից միջին գնահատականը 11.7 է: Գրանցվել է միայն մեկ 20 միավոր, իսկ 233-ը չի հաղթահարել դրականի շեմը:

Ընդհանուր պատմություն առարկայից միջին գնահատականը 12-ն է: Դրականի շեմը չեն հաղթահարել 77-ը:

Աշխարհագրությունից ևս 20 միավոր չի գրանցվել: 17.5-19 միավոր է ստացել 52 շրջանավարտ: Դրականի շեմը չեն հաղթահարել 30-ը: Աշխարհագրության միջին գնահատականը 13-ն է:

Հայոց լեզու և գրականություն առարկայից, որն այսքան աղմուկ է բարձրացրել, միջին գնահատականը կազմում է 11.4 միավոր: 17.5-20 միավոր է ստացել միայն 554 դիմորդ: Առավելագույն 20 միավոր են վաստակել ընդամենը 20 դիմորդ, իսկ դրականի շեմը չեն հաղթահարել 1.193 դիմորդ:

Հուլիսին կանցկացվի հարգելի բացակայություններ ունեցող (բժշկի տեղեկանք), ինչպես նաև Ջավախքի և բանակից զորացրված դիմորդների համար լրացուցիչ միասնական քննություններ: Դիմորդները հույս ունեն, որ սրանք արհեստականորեն չեն բարձրացնի քննական անցողիկ միավորների շեմը:

Դիտվել է 4046 անգամ:
Print Friendly

Leave a Reply