Կառուցվում է կանանց համար առաջին քաղաքը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | August 13, 2012 13:29

Մեր մոլորակի վրա առաջին քաղաքն է կառուցվում, որի տարածքում կարող են բնակվել ու աշխատել բացառապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Գաղափարը շատ նույնահունչ է կանանց մասնագիտական հնարավորությունների զարգացման հետ:

Այս որոշման հեղինակները Սաուդյան Արաբիայի իշխանություններն  են, որի տարածքում  բնակվող կանայք  խիստ կրոնական կանոններով թելադրված սահմանափակ իրավունքներից են օգտվում:

Նոր քաղաքի կառուցումը նախատեսվում է հաջորդ տարի: Կանայք, որոնց կրոնն արգելում է շփում ունենալ հակառակ սեռի  ոչ բարեկամ ներկայացուցիչների հետ, կարող են  իրականացնել մասնագիտական զարգացման հետ կապված երազանքները` շփվելով բացառապես նույն սեռի ներկայացուցիչների հետ: Իշխանությունները պլանավորում են ստեղծել 5 հազար աշխատատեղ, ուր կանայք կարող են արդյունաբերության տեքստիլ, դեղագործական ու սննդի բնագավառներում   գործունեություն ծավալել և ինքնահասատատվել:

Դիտվել է 2948 անգամ:
Print Friendly

Leave a Reply