Ուժեղ փոթորիկները հարվածել են Թուրքիային. Բոսֆորը փակ Է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | January 24, 2010 5:13

Թուրքիայի մեծ մասում ուժեղ ձնամրրիկներ են ու անձրևի տարափ. ամենուր ճանապարհային խցանումներ են, բազմաթիվ տներ  հեղեղի տակ են հայտնվել:

Ձյունը փակել է Թուրքիայի հյուսիսում գտնվող ավելի քան 550 գյուղերի ճանապարհները:

Սառնամանիքը խլել է 2 մարդու կյանք:

Ուժեղ անձրևները հեղեղել են երկրի հարավարևմտյան մասում 30 տներ:

Այդ շրջաններ են ուղարկվել փրկարարական ջոկատներ, – հաղորդում է Անատոլիա լրատվական գործակալությունը:

Բոսֆորի նեղուցի մոտ շուրջ 30 նավ կանգնեցվել են 90կմ ժամ արագության քամու պատճառով:

Բոսֆորը, որը կապում է Սև ծովը Միջերկրականի հետ, ծովային երթևեկության համար ժամանակավորապես փակված է:

Ստանբուլում շուրջ 253 անօթևան մարդկանց ապաստան են տվել:

FTP/HGL

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply