Փախուստ կյանքից

ԷՍՍԵ | | December 24, 2009 21:11

Տխրեցի, երբ շաբաթ օրը իմացա, որ Սողոմոն Քոչարյանը ու Մհեր Ենոքյանը ձերբակլվել են: Սրտանց նրանց հետ էի, թող կարողանային չերեզ Վրաստան փախնեին, խի՞ հիմար-հիմար քսան օր մնացել են Հայաստանում: Մհերը բռնվում ա Ամիրյանի վրա, այ քեզ ապուշություն, իսկ Սողոմոնը Մուղնի գյուղում: Մա՞րդ էլ բերդից ցվրվի ու քաղաքի կենտրոնում ֆռֆռա:

Երկուսն էլ երկրորդ անգամ են փախչում: Մարդիկ էրկու անգամ կարողանան բերդից փախնեն ու էշավարի էրկու անգամ էլ բռնվե՞ն:

Էրկուսն էլ ցմահ դատապարտվածներ, մարդասպանի պիտակը վրաները ու ոչ մի աջակցություն չեն կարող ունենալ էս հասրակությունում, դաժե հակառակը, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հայտարեց, որ փախել են բերդի ղեկավարության հետ համագործակցելով: Ենթատեքստում պարզ է, սա է բերդի ղեկավարությունը` կոռումպացված, կոպիտ ասած, վատն է, իշխանությունը միշտ կոռումպացված ու վատն է, իսկ որ օգնում է փախչել բնականաբար հակօրինական կոռուպցիոն քայլ է անում ու հետևաբար եթե դատապարտելի է ղեկավարության արածը ուրեմն փախչողներն էլ անարժան մարդիկ են, որոնց վատ ղեկավարները օգնել են: Ուրեմն իրվապաշտպանությունը մարդու իրավունք թողած իշխանություն է քննադատում:

Այն պատվաբեր սկզբունքը, որ մտավորականն ու հասարկական գործիչը միշտ պետք է իշխանության դեմ լինի, երբեմն ուղղվում է մարդու իրավունքների դեմ: Այդպես «Հայկական ժամանակը» հոկտեմբերի 27-ի գործով կալանավորների լուսանկար հրապարակելով, ու տեքս գրելով թե տեսեք-տեսք էս ո՞վ է օգնել որ հոկտեմբերի 27-ի գործով կալանավորների խուցը նորմալ լինի, նպաստեց, որ կալանավորների իրավունքները ավելի սահմանափակվեն, ու հիմա լրագրողը ավելի շատ դժվարություններ պիտի հաղթահարի, որ կալանավորի հետ հանդիպի: Իսկ Միքայել Դանիելյանի մեղադրանքից էլ իշխանությունը, (մասնավորապես արդարադատության նախարարությունը) երկյուղեց ու կալանավորեց բերդի վեց աշխատակցիների, որ ցույց տա, թե ինքը կապ չունի փախուստի հետ: Մի խոսքով, վեց հոգի անտեղի նստեցին: Ու ցմահներին էլ կդատեն, ութը տարի կավելացնեն իրենց ցմահ կալանքին, հիմարություն, ցմահը լրանալուց հետո, մեռնելուց հետո որ հարություն առնեն ևս ութ տարի պիտի նստեն: Թե՞ տասվեց, որտև արդեն նախորդ փախուստի համար ութը ստացել էին: Մարդ ա, բերդից փախել ա, ում ա վնաս տվել որ հանցանք են համարում ու սռոկ ավելացնում:

Իսկ Գերմանիայում բերդից փախչելը կալանավորի իրավունքն է, հանցանք չի համարվում ու դրա համար չեն դատում: Չեմ կարծում, թե գերմանացի իրվապաշտպանը մեղադրեր բերդի ղեկավարներին, որ կալանվորը կարողացել է օգտվել իր իրավունքից. իրավապաշտպան ա, հո հսկիչների դատախազ չի՞:

Իսկ, որ երկու անգամ փախչում են, պատճառը ղեկավարության համագործակցությունը չի, պարզ ա, հսկիչ մարմնի ոչ արհեստավարժության մեջ ա, ինչպես ամեն բնագավառում էստեղ էլ չինովնիկները լավ գլուխ չեն հանում գործից: Բա ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ին Հունանյան եղբայրները առանց խոչընդոտի թխկցրին վարչապետ ու ԱԺ նախագահ, բա ո՞ւր էին թիկնապահները: Մենակ շուխուր հանեն, թե կազմակերպիչները չեն բացահայտվել, ո՞վ է հարց տվել, թե էդ ինչ թիկնապահներ են եղել որ մի փամփուշտ էլ չեն կարացել արձակեն, իրենց չեն նետել իրենց շեֆերի մարմինը պահեն, կրակոցը իրենց կրծքին ընդունեն: Լավ չհասցրին, բա հետո՞, քանի՜ ժամ ԱԺ-ն տեռորիստները իրենց ձեռն էին պահել, բա ո՞ւր էին Վազգեն Սարգսյանի թիկնապահները, ուր էր թիկնազորի պետը: Ուր պիտի լինեին, եթե վարչապետի թիկնազորի պետը գլուխ չէր հանում իր գործից, իր ընկերոջն էր դրել թիկնազորի պետ, իր վարորդին: Բայց որ թիկնապահների հարց առաջանա, մեկ էլ հոպ, կբացվի, որ Վազգեն Սարգսյանը էն ղեկավարը չէր, դաժե իրան պաշտպանելը որակյալ չէր կազմակերպում: Ու Վազգենը դարձավ իր ստեղծած փնթիության զոհը: Ոչ մի թիկնապահի պատասխանատվության չկանչեցին, չնստցրին, իսկ բերդի վերկացուներին նստցրին:

Նույնն  էլ բերդերում, երկու անգամ փախչում են նույն կալանավորները, որտև ինչպես  ամեն բնագավառում էստեղ էլ գործից հասկացող հսկիչներ չկան ու սա երևի միակ բնագավառն է, ուր ոչ պրոֆեսիոնալիզմը ողջունելի է:

Ես երկուսի գործերին լավ ծանոթ չեմ, այսինքն չեմ ուսումնասիրել, մենակ որոշ տեղեկություններ ունեմ դատապարտվածների պատմածների հիման վրա: Ըստ այդմ, Մհերը, որ բժշկականի ուսանող ա եղել դատապարտվել ա ցմահ մի սպանության համար, որն ինքը չի արել. մի ընկերոջ հետ գնացել ա մի երեկույթի, ուր նրա մեկ այլ ընկերը սպանել ա էս ընկերոջը: Սպանողն էլ ա նստել ու ինչ որ ժամանակ հետո ազատվել: Ասում են քրեական գործում սա երևում է:
Իսկ Սողոմոնը ծեծկռտուքի մեջ ա մտել մի իրանցի վարորդի հետ ու իր հարվածից իրանցին մեռել է, իսկ իշխանություններն էլ Իրանի հետ հարաբերությունները չփչացնելու համար ցմահ են տվել:

Գուցե այնքան էլ այսպես չի եղել, իհարկե արժի ուսումնասիրել գործերը ու երբ «Անկախի» աշխատանքը բնականոն ընթացքի մեջ ընկնի ցմահների թեման հետևողականորեն կուսումնասիրենք: Ինչ էլ լինի, ցմահ դատապարտել մարդկանց, որոնք ո՛չ սերիական մարդասպան են, ո՛չ կյանքով հանցագործ, դաժան է: Գումարած, որ մեր դատկան համակարգը ոչ միայն կոռումպացված այլև ոչ պրոֆեսիոնալ է, ու շատ հեշտ անմեղ մարդուն կարան ցմահ տան ու ոչ միայն որ փող կառնեն կամ կկատարեն վերևի պատվերը, այլև չեն հասկանա, որ անմեղի են դատապարտում: Եթե ԱՄՆ-ում, մի երկրում ուր դատական համակարգը համարվում է ամենաորակյալը, բազմաթիվ ցմահ կամ մահվան դատապարտվածներ հետագայում պարզվում է որ անմեղ են եղել, ապա Հայաստանում ինչքա՞ն դատական սխալների զոհեր կլինեն: Երբ Չիկագոյում էի պատմեցին մի հասարակական կազմակերպության մասին, որ պայքարում է մահվան դատավճիռը վերացնելու համար, կազմակերպության ղեկավարը եղել էր մահվան դատապարտված, դատավճիռը ի կատար ածելուց քիչ առաջ պարզվել էր որ նա անմեղ է: Ու նա իր պես մի քանի հոգու հետ ստեղծել էր կազմակերպությունը: Իսկ  ընդամենը մի շաբաթ առաջ ԱՄՆ-ում ազատեցին ու արդարացրին ցմահ դատապարտված ու 35 տարի արդեն նստած Ջեյմս Բեյնին, որ դատապարտվել էր ինը տարեկան տղայի փախցնելու, բռնաբարելու ու սպանելու համար: ԴՆԹ-ի անալիզով պարզվել է, որ մարդը անմեղ է, ինքը չի հանցագործը:

Բայց նաև ուրիշ բան գումարած. մի՞թե ամեն մարդասպանի են դատապարտում ցմահ, կամ մի՞թե ամեն մարդասպան է նստում: Հենց հիմա մի քանի հոգու անուն կարող եմ տալ, որ մարդ են սպանել բայց չեն նստել. Մուշեղ Սաղաթելյանը(էրկու համար նստել ա, բայց ոչ սպանության համար), ոստիկանության քրեականի պետ Հովհաննես Թամամյանը, Պապլավոկում Պողոս Պողոսյանին սպանող Քոչարյանի թիկնապահը, գործարար Հայրապետյանների հարազատ ու էլի գործարար Միշա Քալանթարյանը, որ սպանել էր Հովհաննես Մանուկյանին ու նույնիսկ դատարան չներկայացավ, դատարանում գժականով ազատվեց պատժից (տես)  ու էլի շատերը: էլ չասած էն օլիգարխները ու գեներալները, որոնց սպանությունների մասին հասարկությունը տեղյակ էլ չի լինում: Ու նաև հանգուցյալ մարդասպան, որի արձաններով զարդարում են էս երկիրը:

Ուրեմն սպանելու իրավունք ունեն իշխանություն, փող ունեցողները և էս երկրում հասարակական աջակցություն են ստանում միայն այդ խավի ներկայացուցիչ  կամ նրանց համախոհ ձերբակալվածները, որ ստանում են քաղբանտարկյալ որակի նշանը, ինչպես Մուշեղ Սաղաթելյանն  է, որի նկարներով ընդդիությունը ցույցեր էր անում:

Մհերի ու Սողոմոնի նկարներով ցույցեր չեն անելու, նրանք քաղբանտարկյալի հովանավոր կռիշը չեն ունենա ու հետևաբար արևմուտքն էլ չի պաշտպանելու, Զարուհի Փոստանջյանը նրանց համար Եվրոպայի խորհրդին չի դիմի, որ Հայաստանի նկատմամբ սանկցիաներ անեն: Նրանք չունեն աջակիցներ, նրանց իրավունքերը պաշտպանելը ոչ մի աչոկ չի բերի որևէ հասարակական կամ քաղաքկաան գործչի: Նրանք իրենք պետք է լուծեն իրենց հարցերը: Ինչպե՞ս: ՓԱԽՉԵԼ: Փախչել, բայց մինչև ո՞ւր, էս աշխարհում իրենց ապաստան տվող չկա: Մնում է փախչել էս կյանքից ու Մհերը ձերբակլվելուց հետո դանակը խրում է բուգը:

(Հարցաքննության ժամանակ Մհեր Ենոքյանը դանակը խրել է կոկորդը: Հասցրել են նրան վիրահատել և փրկել կյանքը)

Դիտվել է 8398 անգամ:
Print Friendly

Leave a Reply