Մահացավ 19 տարեկան ուսանողուհին. գրիպից մահերը աճում են, իսկ իշխանությունները լռում են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | December 10, 2009 12:57

Այսօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է 19-ամյա Մանե Եսայանը: Նա համալասարանի ուսանողուհի էր: Մանեն նախկին սոցապ նախարար, այժմ դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանի դուստրն է:

«Անկախի» աղբյուրը հաղորդում է, որ սա վերջին 10 օրվա ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոնում 8-րդ մահն է, ևս 3 հոգի մահացել են հանրապետական հիվանդանոցում, ևս երկուսը Նորքի զանգվածի հիվանդանոցում: Մի 27-ամյա տղա մահացել է Ծերեթելիի վրա գտնվող մանկական հիանդանոցում:

Այսպիսով, միայն «Անկախի» տվյալներով 14 հոգի մահացել է թոքաբորբ առաջացնող վիրուսից:

Բացի այդ, վերջին 10 օրերի ընթացքում գրիպից առաջացած թոքաբորբից մահացել է հինգ սևանցի, որոնք հավանական է, Երևանի հիվանդնոցներում մահացածների մեջ լինեն:

Մանեն սկզբում թուլություն է զգացել և մայրը նրան տարել է հիվանդանոց ստուգման, թոքերում հայտնաբերվել է ախտահարում, իսկ հաջորդ օրը թոքերն ամբոողջովին ախտահարված են եղել: Հիվանդությունը շատ արագ զարգացել և ախտահարել է Մանեի երիկամները:

Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանն «Անկախին» ասաց, որ վերջին 10 օրերի ընթացքում հիվանդանոցում գրանցվել է 3 մահ` սովորական սեզոնային գրիպից:

«Մանե Եսայանը մահացել է սուր երիկամային անբավարարությունից,- ասաց Ռոստոմյանը,- բոլոր անալիզները կան, որտեղ ժխտված է ինֆեկցիայի առկայությունը: Նա ուներ իր տարիքին ոչ համապատասխան քաշ և հարազատների ասելով` միշտ էլ առողջական խնդիրներ է ունեցել»:

Սակայն Մանեի մայրը` Անահիտը «Անկախին» ասաց, որ աղջիկը գրիպով հիվանդացել է, ստացել է թոքաբորբ, որն արագ զարգացել է և խփել երկամներին: Անահիտը ասաց, որ Էրեբունի հիվանդանոցում, երբ պառկած էր Մանեն, ութ հոգի թոքաբորբից  մահացել է:  Նրանց հիվանդությունը տարածվել է դեպի գլխուղեղ և ստացած մինինգիտից են մահացել:

Ի պատասխան տարածված խոսակցությունների, որ հանրապետությունում տարածված է մեկ այլ գրիպ, որը խոզի գրիպը չէ, Ռոստոմյանն ասաց, որ ինչպես սովորական գրիպից, այնպես էլ թոքաբորբից միշտ էլ մահացություններ լինում են:

«Այս պահին ես թվեր չեմ կարող ասել, բայց նախորդ տարվա համեմատությամբ եթե նայենք վիճակագրությունը, մահացությունների թիվը նույնն է»,- ասաց նա:

«Անկախին» մոտ կանգնած մի բժշկուհի, ով չցանկացավ անունը հրապարակել, ասաց, որ խոզագրիպով հիվանդներ կան ոչ միայն Նորքի ինֆեկցիոն, այլև մյուս հիվանդանոցներում և հավանական է, որ մահացածների մեջ լինեն խոզագրիպով հիվանդներ: Նա նաև տեղեկացրեց, որ հիվանդանոցները բազմաթիվ պացիենտներ ունեն թոքաբորբի ախտանիշներ: Շատերը ապաքինվում ու դուրս են գրվում:

Էրեբունի հիվանդանոցում թոքաբորբով պառկած 18 հիվանդ կա:

Կրթության նախարարության հրամանով փակվել են միայն դպրոցներն ու մանկապարտեզները և այս համաճարակի պայմաններում գործում են ԲՈՒՀ-երը:

Երկուշաբթի օրվանից դասերը կդադարեցվեն Բժշկական համալսարանում:

Դիտվել է 5165 անգամ:
Print Friendly

Մեկնաբանություններ՝ (4)

  1. vard ասում է՝

    Ղափանում էլ են դեպքեր գրանցվել

  2. Հայաստան ասում է՝

    Մի 31 տարեկան տղա էլ մի քանի օր առաջ Ջերմուկում ա մահացել

  3. Արսեն ասում է՝

    Հետաքրքիր է` այս տարի է գրիպից մահացությունը բարձր, թե ամեն տարի էլ դեպքեր եղել են` չենք իմացել?

Leave a Reply