ՀՀ փաստաբանները դիմում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 15, 2009 18:48

Մարիամ Ղուլյանն ու Արամ Կարախանյանը ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ Մարիամ Ղուլյանն ու Արամ Կարախանյանը պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան. հայցը վերաբերում է մեկ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցնելու և նույն բնակարանի նկատմամբ մեկ այլ քաղաքացու սեփականության իրավունքը ճանաչելուն:

ՀՀ քաղաքացի Մարիա Գլազովան 2005թ· հոկտեմբերի 25-ին դիմել է Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով դադարեցնել Անդրանիկի 105շ., բն. 9-ի նկատմամբ Յուրի Խվոստովի սեփականության իրավունքը և ճանաչել իր իրավունքը: Եվ դատարանը, առանց սեփականատեր Խվոստովին ծասնուցագիր ուղարկելու և նիստի մասին տեղյակ պահելու, քննել է հայցը և այն բավարարել:

«Դատական նիստին պատշաճ ծանուցման բացակայությունը դատաքննության իրավունքի խախտում է: Իսկ դատարանը, առանց պատասխանող կողմին ծանուցագիր ուղարկելու, համարել է, որ պատասխանողի գտնվելու վայրն անհայտ է»,- ասում է փաստաբան Արամ կարախանյանը` ավելացնելով, որ փաստորեն, նման պրիմիտիվ հայց բավարարելու համար պետք է դիմել Եվրոդատարան, քանի որ ՀՀ-ում գործող բոլոր իրավասու կառույցները մեզ մերժել են»,-ասում է Կարախանայանը:

«Կարախանյան և Ընկերներ» իրավաբանական գրասենյակը հայցը պատրաստվում է Եվրոդատարան ներկայացնել 15 օրվա ընթացքում:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply