Բի լայնից փաս. Օրանժի հերթը եկավ

ԷՍՍԵ | | November 22, 2009 11:28

Որ էրեկ առավոտ dsl-ս էլի չկպավ, ասի վերջ ու ուղիղ գնացի Արմենթելի բաժանորդների սպասարկման խանութ, պայմանագիրս խզեցի, մարյակի դեղին ու սև զոլերով վզկապով աղջիկը ասեց` գրեք խզել կապս: Գրեցի ու խզեցի, վսյո, իրեք շաբաթ ա dsl-ս ցերեկը չկա, գիշերը կա, զանգում ես 100, օպերատորները իգական թե արական, մեկ ասում են ստուգեք ձեր գծերը, դնում, տան մեջ ինչքան լար կա, ինչքան միացման տեղ կա, ամրացնում ես, չէ, չի միանում, մեկ էլ 10-ի կողմերը միանում ա, 1 օր, 2 օր, 3 օր … ու բացատրում եմ օպերատորին` մի ֆռցրեք, պարզ էրևում ա, որ իմ տնից չի: Գիտե՞ք dsl-ի կապը շատ նուրբ ա, մի քիչ էլ վնասված լինի չի աշխատում, էս նախադասությունը մի հինգ անգամ լսել եմ: Տո չէ, եթե իմ տնից վնասված ա, բա էդ ոնց ա լինում, որ իրիկունը մեկ էլ 10-ին ինքը իրան միանում ա: Բայց սպասի, մի օր էլ սկսեց գիշերվա 12-ին միանալ: Ու ես չեմ վհատվում, յազվություն եմ անում, օրը տասը անգամ զանգում եմ, հետո նադայել եմ լինում, մեկ էլ տենում եմ, հոպ ցերեկը dsl-ս միացավ ու հենց էդ պահին զանգ: Ալո: Ալո ձեր dsl-ը միացա՞վ,-հարցնում է ավելի բարեհամբույր կնոջ ձայնը: Հինգ օր ա չի միանում, հիմա միացավ: Չէ, ես հարցնում եմ էս պահին: Այո, էս պահին միացած է: Էղավ, կներեք անհանգստություն պատճառելու համար: ԵՎ սյուժեն կրկնվում ա ամիսը մեկ-էրկու:

Ու էրեկ Օրանժի գայթակղության տակ էնպես վհատվեցի, որ պայմանգիրը խզեցի, իսկ իրիկունը թազա պայմանգիր օրանժում` «ինտերնետ հիմա» ամիսը 3gb գերարագ ինտերնետ: Իյա, էկա տուն, միացրի` ի՞նչ գերարագ, գռքաշ հազիվ մի սայթ ա բացում, կամ սայթի կեսը բացում, կեսը թողնում էն աշխարհում, կամ վաբշե չի բացում: Բա ո՞ւր ա դայլ-ափից 130 անգամ արագ արագությունը, գերարագ մինչև 7.2 Մբ/վ արագությունը ո՞ւր ա: Կարո՞ղ ա ասեն` դե ասել ենք մինչև 7.2 Մբ/վ, էն ա մինչև չի՞ բացում: Էս մոդեմը նրանով ա լավ, որ հենց էկրանիդ միանգամից արագությունը գրում ա 7, բայց ոչ թե Մբ, այլ Կբ: Զանգում ես, ավտոատվետիչկը իրեք ժամ բացատրում ա որ կոճակը սեղմես, սեղմում ես էրկու կոճակ էլ` հայերեն ու օպերատորին, մեկ էլ պատասխանում ա` ազատ օպերատոր չկա, զանգեք մի փոքր ուշ, տենց վեց անգամ: Մի ժամ ծախսվեց ու լսափողում ոչ մի ժիվոյ ձայն, մենակ ֆանագրամա:

Չէ, տենց չի լինի, կոմպը ուսիս գցած մտա Շինարարների Օրանժ: Քյասար, բացատրում են, որ դեռ կայանները գործարկման փուլում են, մինչև երկուշաբթի սպասեք, եթե չաշխատի, խնդրեմ դիմեք: Սպասեմ ու եթե ճիշտ լինի որ 3գբ-ի համար արագությունը կհասնի մինչև 7.2 Մբ/վ, ուրեմն Արմենթելից, այսինքն Բի լայնից  քանի՞ անգամա էժան դուրս գալիս: Նայում ես Բի լյանի գները` գերարագ ինտերնետ ամիսը 100 մբ-ի համար 4800 դրամ արժի, այսինքն իմ Օրանժից 30 անգամ քիչ, որ իրեք-չորս օրում կպրծնի, իսկ Օրանժի 3գբ-ն ամիս էլ ավել էլ կարա քաշի: Իսկ բի լայնի 500 մբ-ը 10 800 դրամ, Օրանժից 6 անգամ քիչ ու 2 800 դրամով թանկ:

Դե, մինչև էրկուշաբթի էլ սպասենք, ու հույս ունեմ, որ կարող ա արագությունը չհասնի 7.2 Մբ/վ, բայց եթե հասնի 5, 4, 3, 2 դաժե 1 մբ/վ, ուրեմն վերջ, Օրանժը սատկացրեց Բի լայնի թալանը` միացման վարձ` 4 հազար 800 դրամ, հաջորդ ամիս արձակո՞ւրդ ես գնում, ուզում ես անջատե՞ս, անջատի, բայց մյուս ամիս որ գաս էլի 4 հազար 800 դրամդ պիտի մուծես: Է՞ս ինչ թալան ա: Բայց հոպ, շանս չունես հրաժարվես, արդեն մոդեմը առել ես 9 հազարով(հիմա 20 հազար ա դառել), ու գնա գալիս եմ, կլպվում ես 127 կբ/վ արագությամբ ամիսը մուծելով 8 հազար դրամ, իսկ Օրանժում հիմա էս 8 հազարանոցի 127 կբ/վ արագությունը կլինի էն վախտ երբ սպառես 3գբ-դ գերարագով: Հիմա Բի լայնի զիջումը էն ա որ միացման համար վճարելը ոնց որ ուզում ա վերացնի: Ինձ ի՞նչ, ես արդեն միացման համար վճարածներից եմ, մեկ ա էդ գումարը հետ չեն տալու:

Ու հիմա, կիրակի առավոտ միացնում եմ օրանժի մոդեմս մեկ էլ յուղի պես սկսում ա կայքերը բացել: Նայում եմ, արագությունը 1 մբ/վ-ն անցնում ա… Մտնում եմ you tube, վիդիոները յուղի պես, առանց դադար տալու ցույց ա տալիս:

Իսկ Արմենթելի մոդեմը հավաքում եմ, տոպրակի մեջ լցնում եմ մոդեմը, ակումլյատրով վիլկեն, լարեր, լարերը իրար կապող տուփ, յեքա պատմություն ու ծանրություն, սեղանս մաքրվեց: Տոպրակը դարակը, կլինի՞ մի վախտ որ էլի կհանեմ օգտագործեմ: էդ ինչքա՞ն էժան ինտերնետ պիտի սկսի ծախել բիլայնը, որ էլի խոդի գցեմ մոդեմը: Իսկ էդ ծանրության տեղը մի ֆլեշկա, որ հետդ Հայաստանով մեկ կարաս տանես ու ինտերնետ մտնես համարյա լյուբոյ տեղ:

Շուկան վատ բան չի, ինչքան էլ նացիոնալիստները ասեն օտարածին ա:

Դիտվել է 9555 անգամ:
Print Friendly

Leave a Reply