Մոսկվայում խոզի գրիպից մահացել է 14 մարդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 20, 2009 15:36

Այսօր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին է հանդիպել Մոսկվայի սանիտարական գլխավոր բժիշկ Նիկոլայ Ֆիլատովը և հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում A/H1N1 գրիպից մահացել է 14 մարդ: Մահացության դեպքերի մեծ մասի պատճառն այն է եղել, որ, հիվանդներն ուշացումով են դիմել բժիշկների օգնությանը: Գրանցվել է այսպես կոչված  խոզի գրիպով  հիվանդացության 1841 դեպք: Հիվանդներից 771-ը երեխաներ են: Ներկայումս Մոսկվայի տարբեր հիվանդանոցներում բուժվում է 43 մարդ:

Դիտվել է 2013 անգամ:
Print Friendly

Leave a Reply