Օլիմպիական խաղերի մրցանակակիրը` առանց մեդալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 30, 2012 21:30

«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում շարունակվում են տարօրինակ բաներ կատարվել: Բրազիլացի 60 կգ քաշային ձյուդոիստ Ֆելիպե Կիտադայի ուրախությունը կարճատև էր, նա անզգուշորեն լոգարանում կոտրել է իր բրոնզե մեդալը: Պարգևն անմխիթար տեսք է ստացել և այն կրել հնարավոր չէ: Մարզիկի միակ հույսն այն է, որ կազմակերպիչները նրան նոր մեդալ տրամադրեն: Եթե դա չարվի, Կիտադային առանց մեդալի կմնա:

Ի դեպ, դրանում զարմանալի ոչինչ չկա: Տարիներ առաջ գողացվել էին մեր անվանի մարզիկների պարգևները, այդ թվում նաև մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի ոսկե մեդալները: Մերոնք դիմել էին, որպեսզի ՄՕԿ-ը նոր մեդալներ տրամադրի, սակայն ոչինչ չէր ստացվել: Եվ Շահինյանը հաճակխակի կեսկատակ-կեսլուրջ  ասում էր, որ իրենք օլիմպիական խաղերի չեմպիոններ են, բայց առանց ոսկե մեդալների:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply