Հայաստանում խոզագրիպով վարակված 6 հիվանդներից 5-ը դեռևս հիվանդանոցում են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2009 13:52

mhm44947-copyԵրեկվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է H1N1 գրիպով կասկածելի 6 հիվանդ, որոնցից 3-ը եկել են Ռուսաստանից, 2-ը`  Իրանի Իսլամական Հանրապետությունից և մեկը` Թուրքիայից:

Իրանի  քաղաքացիներից մեկը համապատասխան բուժում ստանալուց հետո առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ մնացած 5-ը շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Առաջին 5 հիվանդի լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները ուղղարկվել են Լոնդոնի լաբորատորիա, և ինչպես «Անկախ»-ին հայտնել էին ՀՀ Առողջապահության նախարարությունից, անալիզների արդյունքները հայտնի կլինեն 20-25 օրվա ընթացքում:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մեր պետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:

Դիտվել է 1646 անգամ:
Print Friendly

Leave a Reply