Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և 100-ամյակի միջմշակութային մարմնի համատեղ նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 27, 2012 13:16

Հուլիսի 25-ին Բուրջ Համուդի Ազգային Առաջնորդարանում կայացել է  Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և 100-ամյակի միջմշակութային մարմնի համատեղ նիստը, որը նախագահում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին գալիք շաբաթների ընթացքում նախատեսվող միջոցառումների մանրամասները: Նշվեց աշխատանքների համակարգման ու սերտ համագործակցության անհրաժեշտությունը  բոլոր շահագրգիռ կառույցների միջև:  Քննարկվեցին նաև լիբանանահայ համայնքում գործող բոլոր մշակութային միությունների համատեղ ծրագրերի մշակման և իրականացման մեխանիզմները: Մասնավորապես, կարևորովեց  Հայաստանի մշակութային տարբեր կառույցների եւ խմբերի հետ համագործակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպման համատեքստում։

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply