Պրոստատիտ. սեռավարակներից խուսափելը եւ ռեգուլյար սեքսը շագանակագեղձն առողջ կպահեն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 10, 2009 18:48

prostatit_resize1Շագանակագեղձի բորբոքումը՝ պրոստատիտը (լատ. Prostatitis՝ prostata շագանակագեղձ, -itis բորբոքում), այսօր աշխարհում տղամարդկանց ամենատարածված ուրոլոգիական հիվանդություններից մեկն է: Ռուսաստանի բժիշկները պնդում են, որ ուրոլոգի այցելող ամեն երրորդ տղամարդ պրոստատիտ ունի:

Հայաստանի մասին պաշտոնական վիճակագրություն չկա: Ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանն ասում է, որ դժվար է ասել, թե ինչքանով է պրոստատիտը տարածված Հայաստանում: Նրա խոսքերով, տվյալները երբեմն չափազանցված են լինում, քանի որ մեր երկրում հաճախ այլ ոլորտում մասնագիտացող բժիշկները փորձում են հայտնաբերել եւ բուժել ուրոլոգիական հիվանդությունները, նաեւ պրոստատիտը, ինչի հետեւանքով հնարավոր են սխալ ախտորոշումներ: Այսուհանդերձ, Ջանեցյանն ասում է, որ պրոստատիտը բավականին տարածված հիվանդություն է:

Շագանակագեղձը տղամարդու սեռական համակարգի ամենակարեւոր օրգաններից մեկն է: Այն պատասխանատու է սերմնահեղուկի որոշ մասի արտադրման, տեստոստերոն հորմոնի սինթեզի կարգավորման համար: Շագանակագեղձն ունի իր դերը նաեւ սերմնաժայթքման մեջ: Այն անուղղակիորեն ազդում է նաեւ էրեկցիայի առաջացման եւ պահպանման վրա:

Ամենից հաճախ պրոստատիտը հանդիպում է միջին տարիքի՝ 30-45 տարեկան, տղամարդկանց մոտ: «Այս տարիքային բաժանումն ինչ-որ տեղ կապված է սեռական ակտիվ կյանք վարելու հետ, երբ նման խնդիրների առաջացման հավանականությունն ավելի մեծ է», – ասում է ուրոլոգը:

Պրոստատիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն: Ինֆեկցիոն պրոստատիտի առաջացման պատճառ են հանդիսանում բակտերիալ ինֆեկցիաները, որոնք արյան միջոցով կարող են անցնել դեպի շագանակագեղձ եւ բորբոքման պատճառ դառնալ:

«Բակտերիալ պրոստատիտի առաջացման պատճառներից գլխավորը` բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալու սովորությունն է, – ասում է բժիշկը: – Արտաամուսնական հարաբերություններն ընդունված են մեր հասարակության մեջ, ընդ որում` պահպանակ օգտագործելու կուլտուրան, գրեթե, բացակայում է: Դրանց հետեւանքով տարածվում են սեռավարակները, որոնց բակտերիաները կարող են ներթափանցել դեպի շագանակագեղձ եւ բորբոքում առաջացնել»:

Այսպիսի սեռավարակներից են Հայաստանում մեծ տարածում ունեցող հոնորեան, խլամիդոզը, տրխոմոնիազը եւ այլն:

Բժիշկը պատմեց, որ իր պացիենտերի մեջ եղել է մի երիտասարդ, որը 18 տարեկանում պրոստատիտ ուներ: «Տասնութ տարեկանում, – ասում է բժիշկը, – սովորաբար, չի լինում պրոստատիտ. շագանակագեղձի հետ կապված խնդիրները տղամարդկանց մոտ, սովորաբար, առաջ են գալիս 30-35-ն անց»:

Պարզվել է, որ երիտասարդը սկսել էր սեռական կյանքը 12 տարեկանում եւ մինչեւ 18 տարեկան հասցրել էր մի շարք սեռավարակներով հիվանդանալ:

«Լինում է նաեւ ոչ բակտերիալ պրոստատիտ, երբ կան պրոստատիտի բոլոր տվյալները, բայց չկա հարուցիչ ինֆեկցիա, – ասում է Ջանեցյանը: – Այսպիսի պրոստատիտն ավելի շատ կապված է իմունային համակարգի թուլության հետ»:

Օրինակ, սթրեսները՝ անընդհատ լարվածությունը, քնի պակասը բացասաբար են ազդում իմունային համակարգի վրա եւ, բնականաբար, անդրադառնում են նաեւ մարդու սեռական ֆունկցիայի վրա եւ հանգեցնում պրոստատիտի առաջացմանը:

Ջանեցյանն ասում է, որ պրոստատիտի պատճառներից մեկը ոչ ռեգուլյար սեռական կյանքն է: «Եթե տղամարդու մոտ շաբաթը մեկ-երկու անգամ չի լինում սեռական հարաբերություն, սա նույնպես կարող է պրոստատիտի պատճառ դառնալ», – ասում է բժիշկը:

Ջանեցյանը պատմում է, որ իր մի 50-ամյա պացիենտը 15 տարվա մեջ ոչ մի անգամ սեքս չէր արել, որի հետեւանքով այնպիսի սուր պրաստատիտ ուներ, որ ցավերից հազիվ էր քայլում:

Ռեգուլյար սեքս չանելու հետեւանքով արյան շրջանառություն չի լինում եւ այն նյութերը, որոնք պետք դուրս գային օրգանիզմից` մնում են, շագանակագեղձում կանգային վիճակ է առաջանում (զաստոյնի), որի հետեւանքով այն բորբոքվում է:

Բժշկի խոսքերով, մի օրգան, որ ստեղծված է սեքսի համար, եթե չաշխատի` կհիվանդանա:

Կուսակրոն հոգեւորականները, որոնց կրոնը թույլ չի տալիս սեքս անել, պետք է հաճախ հիվանդանային պրոստատիտով: Ջանեցյանը զարմացած ասում է, որ իր պրակտիկայում դեռեւս ոչ մի հոգեւորական պացիենտ չի ունեցել:

«Հիվանդները հաճախ հարց են տալիս, ինչքան հաճախ եւ քանի անգամ է պետք սեռական հարաբերություն ունենալ, – ասում է Ջանեցյանը: – Սեռական հարաբերություն պետք է ունենալ այնքան, ինչքան ցանկություն կա, ինչքան պահանջում է օրգանիզմը: Կան մարդիկ, ովքեր ուզում են ցույց տալ, թե ինչ հիպերսեքսուալ են եւ չափից շատ սեքսով են զբաղվում: Դա շագանակագեղձի վրա բացասաբար է ազդում»:

Ըստ Ջանեցյանի, սեռական հարաբերության ժամանակ որոշ գելերի օգտագործումը նույնպես կարող են պրոստատիտի առաջացման պատճառ դառնալ:

Մեծ ռիսկային գործոն է նաեւ նստակյաց կյանքը: Շարժման պակասն առաջացնում է կանգային վիճակ, որը կարող է շագանակագեղձի բորբոքում առաջացնել:

Ջանեցյանն ասում է, որ խմիչքի եւ ծխախոտի օգտագործումը նույնպես բացասական ազդեցություն են ունենում շագանակագեղձի առողջության վրա եւ կարող են պրոստատիտի պատճառ դառնալ:

Բացի այդ, շագանակագեղձը սիրում է ջերմություն եւ այն կարող է բորբոքվել, եթե սառի:

Պրոստատիտի հիմնական ախտանիշներն են` դժվարամիզությունը, հաճախամիզությունը, ցավոտ միզարտադրությունը, սերմնաժայթքման թուլությունը, մեջքի ստորին հատվածում ցավերը, վաղաժամ սերմնաժայթքումը:

«Երբեմն լինում է նաեւ սեռական թուլություն, սեռական ցանկության պակաս: Ամենից հաճախ լինում է մեկ կամ մի քանի ախտանիշ, ոչ թե բոլորը միասին», – ասում է Ջանեցյանը:

Բժիշկն ասում է, որ չբուժված պրոստատիտը կարող է դառնալ էրեկցիայի հետ խնդիրների առաջացման, անպտղության պատճառ: «Պրոստատիտից տուժում է մարդու եւ սեռական կյանքը, եւ միզարտադրման ֆունկցիան, մարդը դառնում է ավելի անհանգիստ, նյարդային: Այս ամենը բացասաբար է ազդում կյանքի որակի վրա», – ասում է Ջանեցյանը:

Պրոստատիտն արդյունավետ բուժվում է: Կան բուժման բազմաթիվ մեթոդներ, որոնց թվում են` վիտամիններով, հակաբիոտիկներով բուժումները, իմունոթերապիան, ֆիզիոթերապիան եւ այլն: Բուժման մեթոդը կախված է կոնկրետ հիվանդությունից ու նրա առաջացման պատճառներից:

Ջանեցյանն ասում է, որ Հայաստանում կա մի լուրջ խնդիր. շագանակագեղձի բուժմամբ այստեղ զբաղվում են մաշկաբանները, սեքսոլոգները, նույնիսկ, գինեկոլոգները:

«Շագանակագեղձը միայն եւ միայն ուրոլոգի խնդիրն է, – շեշտում է բժիշկը: – Այն շատ նուրբ օրգան է, դրա բուժմամբ պիտի զբաղվի միայն ուրոլոգը: Պրոստատիտը շագանակագեղձի միակ հիվանդությունը չի, եւ ոչ մասնագետը կարող է բաց թողնել, չհայտնաբերել, ասենք, շագանակագեղձի ուռուցքային հիվանդությունը կամ ադենոմաները, իսկ հետեւանքները կարող են վատ լինել»:

Պրոստատիտի առաջացումը կանխարգելելու համար ուրոլոգ Ջանեցյանը խորհուրդ է տալիս տղամարդկանց ունենալ մշտական զուգընկեր եւ ռեգուլյար սեռական հարաբերություններ, իսկ եթե դա անհնար է, ապա ժամանակ առ ժամանակ զբաղվել մաստուրբացիայով (ձեռնաշարժությամբ):

«Ցանկալի է հնարավորին չափով հեռու մնալ պատահական սեռական զուգընկերներից, իսկ պատահական սեքսի դեպքում անպայման պաշտպանվել պահպանակով», – ասում է բժիշկը:

Պրոստատիտի կանխարգելման համար, խորհուրդ է տրվում նաեւ ակտիվ ապրելակերպ վարել, ֆիզկուլտուրայով զբաղվել, հատուկ վարժություններ անել կոնքի հատակն ամրացնելու համար: Խմիչքը եւ ծխախոտը չչարաշահել, չափավոր օգտագործել կծու եւ թթու կերակուրներ, չսառեցնել մարմինը եւ, հատկապես, չնստել սառը տեղեր:

Յուրաքանչյուր 35-ն անց տղամարդու բժիշկները խորհուրդ են տալիս տարեկան մեկ անգամ ստուգել շագանակագեղձը:

Դիտվել է 28051 անգամ:
Print Friendly

Մեկնաբանություններ՝ (15)

  1. Սամվել ասում է՝

    Ես այդ խնդիրն ունեմ, բայց հայ ուռոլոգները վատ են բուժում, մի բան լինի` վիրահատում են նշանակում: Մինչև հիմա միայն ավելորդ փող եմ ծախսել բժիշկների վրա, բայց հիվանդությունը չի անցել, խրոնիկ բնույթ է կրում: Լավ կլիներ, այդ մասին մտածեիք, նույնիսկ չգիտենք ում դիմել, որ պրոֆեսիոնալ բուժում նշանակի

  2. Քաջիկ ասում է՝

    Այս խնդիրը պետք է լուսաբանվի, մինչև նույնիսկ թմբկահարելու աստիճան, որպեսզի հայ տղամարդկանց կարծրատիպերը մի քիչ տեղի տան…

  3. NAREK ասում է՝

    es nuynpes unem ays problem@,miayn mi tarberutyamb vor gtnvumem evropayum,esel stexi bjishknerin chem vstahum,bujvumem bijvum chi ognum,bayc es karces te gtelem patchar@,erb canrutyunem vercnum cavers ujexanumen,bayc cavoq srti ashxatanqs shat canre,chgitem inch anem

  4. Raffi Janesian(urolog) ասում է՝

    Narek
    karogh es hartsert ugharkel janesian@yahoo.com u manramasn gangatnert nshel u yes kez kashkhatem ogtakar darnal

    sirov
    Dr. Raffi Janesian -urolog

  5. Armen ասում է՝

    isk prostatiti patcarov hnaravor e serakan akt@ shat karch tevel ?

  6. arsen ասում է՝

    barev bolorin es hivandatsel em ureoplazmayov erkaratev bujumnerits heto gangatners masamb veratsel en dimel em tarber klinikaner analizneri patasxanner@ batsasakan en bayts sharunakvuma kich artadrutyun ov inz kasi da normal e

  7. ara ասում է՝

    baraev dez es 28 taraekan em bayc unem es erevuytner@ bjishkner@ asum en sa xronik e ev bujman entaka che dra miak bujum mshtakan zug@nker ev 2 mek haraberutyun unenaln e es unem hatcaxamizutyun vor mek linum mek chi linum ev serakan tulutyun voric heto es unenum em hogekan canr aprumner ev chgitem te elq vorn e xndrum em aseq bujman chanaparh kam der kordinatner@ dez het kapvelu hamar u minchev hima chgitem te inchic e sa arajacel

  8. Karen ասում է՝

    Hargeli Janecyan, isk seravaraknern i skzbane mite mashkaban-seravarakabanneri xndir@ chen???? Dzer gravor xosqi amen parberutyunum sheshtum eq seravarakner terminn u der nshum te inchov ov petq e zbaxvi?????
    P.S harganqnerov, mashkaban-seravarakaban, Karen Vardanyan ))))

  9. Karen ասում է՝

    Bakterial, snkayin ev protozoayin cagman cankacac seravarak bujeli e, ete uneq harcer karox eq grel kavardanyan@gmail.com hasceov
    Harganqnerov, Mashakaban – seravarakaban, Karen Vardanyan

  10. ARAM ասում է՝

    BAREV BJISHK JAN ES EL UNEM NMAN XNDIR.2ANGAM BUJVEL EM BAYC ANARDYUNQ.HIMA EL BALIK CHUNEM ASUM EN TOKOS@ CACR E.HNARAVOR E TOKOS@ BUJMAN MIJOCOV BARCRACNEL.XNDRUM EM PATASXANEQ.

  11. Vahe ասում է՝

    inch karjena voch bakterial prostatiti bujumy?

  12. Gugo ասում է՝

    es mot 2 tari unem ayd xndir@, shat angamner dimel em bjshki bayc ardyunq chka, inch anem?

  13. SARGIS ասում է՝

    BAREV DZEZ ES UNEM SHAGANAKAGEXDZI CAV INCH ANEM

Leave a Reply