Պախիստախիս

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 24, 2012 14:04

Հայրենիքը Ամերիկայի արևադարձային շրջաններն է: Սա մշտադալար  բազմամյա  թուփ է:  Տարածված է միայն մի տեսակը:

Պախիստախիսը դեղին  է` Pachystachys lutea, այն աճում է մինչև    50 սմ:  Բավականին բարակ ցողունի վրա  տեղավորված են օվալաձև խոշոր, սրացած ծայրերով, մի քիչ կնճռոտ մուգ կանաչ տերևները: Հասկատիպ  դեղին կամ կարմիր ծաղիկներին ծածկող տերևների  երկարությունը հասնում է մինչև 10սմ : Իրենք` ծաղիկները,  սպիտակ են մոտ 5սմ երկարությամբ  և շատ գեղեցիկ ձև ունեն: Պախիստախիսը ծաղկում է գարնան վերջից մինչև աշուն, դա նշանակում է, որ դեղին ծածկող տերևները երկար դիմանում են, չնայած ծաղիկները արագ թառամում են:

Խնամքը

Ջերմաստիճանը.

Գերադասելի է 18-20°С աստիճան տաքությամբ սենյակ, ձմռանը ամենաքիչը 14°С:

Լուսավորությունը.

Պախիստախիսը սիրում է լուսավոր տեղ, պայծառ լույս`ամռանը պաշտպանված արևի ուղիղ ճառագայթներից:

Ջրելը.

Առատ ջրել գարնանն ու ամռանը: Ձմռանը ջրում են չափավոր, թողնելով հողը չորանա, բայց լրիվ չորացնել հարկավոր չէ:

Ապրիլից օգոստոս երկու շաբաթը մեկ պարատացնել սենյակային բույսերի համար նախատեսված պարարտանյութերով:

Օդի խոնավությունը.

Պախիստախիսը գարնանը և ամռանը   սիրում է հաճախակի և պարբերաբար ցողվել:

Տեղափոխում

Պախիստախիսը տեղափոխում են տարին մեկ անգամ` գարնանը: Լավ դրենաժը պարտադիր է:

Բազմացում

Կատարվում է  10-15սմ երկարությամբ ճյուղերի կտրոններով: Լավ կլինի մի քանի կտրոն դնել մի թաղարի մեջ:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply