Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 23, 2012 14:40

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառ¬նալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած տպավորիչ և հուզական կերպար¬ները, նրա խաղացած մեծ ու փոքր դերերը նշանակալի ներդրում են կինոյի պատ¬մության մեջ:
Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ և ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երևույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply