Հայաստանում խոզի գրիպով 3 հիվանդներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2009 14:18

mhm44939-copyԵրեկ Հայաստանում խոզագրիպի վիրուսի կասկածով մեկուսացված 3 հիվանդներից մեկը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 2-ը դեռևս գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում և նրանց վիճակը դեպի լավն է գնում. այս մասին «Անկախ»-ին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էլյա Մաթևոսյանը: Այս հիվանդների մոտ H1N1 վիրուսի առկայությունը համարվում է կասկածելի, քանի որ Լոնդոնի լաբորատորիա ուղարկված անալիզների պատասխանը կլինի միայն 20-25 օրից: Մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Խոզի գրիպից պաշտպանվելու համար Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը` օճառով, և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում դիմել բժշկական օգնության:

Դիտվել է 3056 անգամ:
Print Friendly

Leave a Reply