Հովեա

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 19, 2012 17:39

Հովեան արմավենիների ընտանիքին է պատկանում: Այս Արմավենիների հայրենիքը  դրախտային Օկեանիա կղզիներն են: Բնական պայմաններում նրանց բարձրությունը հասնում է 10 մետրի: Նրա շքեղ բացված տերևները հիշեցնում են հովհար և հասնում են 4.5մետր երկարության: Ծաղկաբուծության մեջ ամենահայտնին Հովեա Ֆորստերան է և Հովեա Բելմորան: Այս երկուսը պարզ և հարմար է աճեցնել տնային պայմաններում:

Խնամքը

Ամբողջ տարվա ընթացքում նախընտրելի է 16-20 աստիճան ջերմություն:

Լուսավորությունը

Լավագույնը պայծառ լույսն է առանց արևի ուղիղ ճառագայթների, նաև կարող է լավ աճել կիսաստվերում:   Խոնավության համար պետք է պարբերաբար, 7-10 օրը մեկ  բույսը ցողել  գոլ ջրով: Այս արմավենու համար ջրելը   շատ կարևոր է , հողը միշտ պիտի խոնավ լինի: Թույլ մի տվեք, որ հողը  չորանա կամ ավելորդ ջուր մնա թաղարի մեջ: Տնային պայմաններում հովեան հազվադեպ է ծաղկում: Այն երկար է ապրում:  Հովեան համբերատար բույս է  և տնային պայմաններում հեշտ է պահելը:

Բազմացումը

Ամենաճիշտը հովեան սերմերով բազմացնելն է, երիտասարդ ճյուղերին  տնային պայմաններում  հարկավոր է  24-26 աստիճան ջերմաստիճան, լավ ջրել և լուսավորություն: Նոր արմավենիներ լավ կլինի աճեցնել ջերմոցում կամ ծաղկանոցում:

Հիվանդություններն ու բարդությունները 

Եթե հովեան չորանում է , ապա  դա նշանակում է խոնավության պակաս : Նրան ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեք: Հովեայի վնասատուն որդն է:

Տեղափոխումը

Երիտասարդ արմավենիները լավ կլինի տեղափոխել գարնանը, երկու տարին մեկ անգամ: Մեծ ծառերը հարկավոր է տեղափոխել ծայրահեղ դեպքում, հաճախակի տեղափոխումները կարող են  վնասել աճին:

Դիտվել է 1723 անգամ:
Print Friendly

Leave a Reply