Ուկրաինայում գրիպից 96 մարդ է մահացել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2009 14:00

Ուկրաինայում արդեն 96 մարդ է մահացել սուր շնչառական հիվանդություններից` այդ թվում և խոզի գրիպ կոչվող A/H1N1/ վիրուսից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի  Գերագույն ռադայի առողջապահության հարցերով հանձնաժողովի ղեկավար Տատյանա Բախտեևան:

Ուկրաինայի իշխանությունները վիրուսի տարածումը կանխելու նպատակով անցած շաբաթվանից փակել են բոլոր կրթական հաստատությունները երեք շաբաթով:

Կառավարությունը  գրիպի դեմ պայքարի համար  հատկացրել է 1,5 մլրդ գրիվեն (187 մլն դոլար):

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply