2010 թ. առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել 55 միլիարդ 174 միլիոն դրամ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | November 4, 2009 16:17

Հարություն Քուշկյան2010թ. Առողջապահական ոլորտում աշխատավարձերի մակարդակը կպահպանվի. այսօր այդ մասին նշեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում նախատեսվում է պահպանել բուժանձնակազմի հաշվարկային միջին աշխատավարձի` 2009թ-ի մակարդակը. բժիշկների միջին աշխատավարձը կազմելու է 77 հազար դրամ, իսկ միջին բուժանձնակազմինը` 49,3 հազար:

2010թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել 55 միլիարդ 174 միլիոն դրամ, որից 1 միլիարդը կառավարման ապարատի պահպանման ծախսերն են: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը՝ իբր պոլիկլինիկական ծառայությունները հունվարի 1-ից դառնալու են վճարովի: «Պոլիկլինիկական ծառայությունն ու ծննդօգնությունը շարունակելու է մնալ անվճար, մենք ավելի հստակ եւ ավելի մեծ քայլերով առաջ ենք գնալու այդ ուղղությամբ,- ասաց նա,- Ես գտնում են, որ ծննդօգնության ոլորտի բարեփոխումները կայացած են, արդյունքները դրական են, այս տարվա ընթացքում մենք ակնկալում էինք մոտ 1500 ծնունդ, բայց կլինի 3 հազարից ավելի»:

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply