Պատանի հայ շախմատիստներն անմասն մնացին մեդալներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 4, 2009 14:42

Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում ավարտված մինչև 20 տարեկան շախմատիստների և շախմատիստուհիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Ավետիք Գրիգորյանը, 13 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, հայտնվեց 6-9-րդ տեղերը զբաղեցնողների խմբում: Չեմպիոն դարձավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը` 10,5 միավոր: Նա գործակիցներով առաջ անցավ նույնպիսի ցուցանիշով առաջնությունն ավարտած բուլղարացի Սերգեյ Ժիգալկոյից:

Բրոնզե մեդալակիր դարձավ լեհ Միխայիլ Օլշևսկին`9 միավոր: Աղջիկների պայքարում Աննա Հայրապետյանը հավաքած 6 միավորով մի խումբ մարզուհիների հետ միասին բաժանեց 28-33-րդ տեղերը: 9,5-ական միավոր վաստակեցին Հնդկաստանի ներկայացուցիչ Սվիմինատան Սոումյան, պերուացի Դեյսի Կորի Տելյոն, թրքուհի Բեթուլ Յիլդիզը: Ըստ գործակիցների` այս մարզուհիներն  արժանացան համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply