Ավանդական չինական բժշկությունը խոզի գրիպը բուժում Է 3 օրում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2009 15:09

swine-flu1Ավանդական չինական բժշկության մասնագետները մշակել են մի պատրաստուկ, որը կարող Է A/H1N1 գրիպը բուժել 3 օրում. այդ մասին այսօր գրում Է «Չայնա դեյլի» թերթը` վկայակոչելով Պեկինի բժշկության գործերի վարչության ղեկավարի տեղակալ Տու Չժիտաոյին:

Դեղն արդեն հայտնվել Է Պեկինի դեղատների վաճառասեղաններին` մեկ փաթեթի դիմաց 6 յուան (1 դոլարից փոքր-ինչ պակաս) գնով: Տու Չժիտաոն հաղորդել Է, որ պատրաստուկն առանձնապես արդյունավետ Է երեխաների բուժման համար: «Առողջանալու համար մանուկներին բավական Է ընդունել մեկ-երկու դեղաչափ»,- մեջբերում Է հրատարակությունը բժկության բնագավառի պաշտոնյայի խոսքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առայժմ տեղեկատվություն չունի նոր հրաշք-դեղի մասին, ինչի պատճառով չի կարող դրա արդյունավետության փորձագիտական գնահատական տալ: Այսօրվա դրությամբ ԱՀԿ-ն A/H1N1 գրիպի բուժման համար խորհուրդ Է տալիս օգտագործել Tamiflu եւ Relenza պատրաստուկները:

Չինաստանն աշխարհում առաջինն Է ավարտել նոր գրիպի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները եւ արդեն սեպտեմբերի 21-ից սկսել Է պատվաստել բնակչությանը` վտանգավոր հիվանդության դեմ: Պատվաստանյութի կլինիկական փորձարկումների հաջող ավարտի մասին ՉԺՀ-ն հայտարարել Է օգոստոսի 15-ին:

Պատրաստուկը փորձարկվել Է 1614 կամավորների վրա` սկսած 3տարեկանից: Բոլոր հիվանդների մոտ առաջացել Է իմունային հակազդեցություն, իսկ նրանց արյան մեջ հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք ունակ են դիմակայելու նոր գրիպի վիրուսին:

Պատվաստանյութի արտադրության ծավալը պլանավորվում Է հասցնել տարեկան մինչեւ 360 միլիոն դեղաչափի:

Խոզի գրիպի տարածման դեմ պայքարելու համար երկրի կենտրոնական իշխանությունները որոշել են տրամադրել 5 միլիարդ յուան (725 միլիոն դոլար):

Դիտվել է 2289 անգամ:
Print Friendly

Leave a Reply