Մոսկվայում հայաստանցի Է սպանվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 2, 2009 13:08

Անհայտ անձինք կիրակի երեկոյան Մոսկվայի հյուսիսարեւելյան շրջանում գնդակահարել են մի հայաստանցու, միլիցիայի աշխատակիցները զոհվածի մարմնի վրա հայտնաբերել են հինգ հրազենային եւ դանակի մեկ վերք: Այդ մասին այսօր ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ-ի մայրաքաղաքի իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Նախօրեին ժամը մոտ 20:00-ին փրկության ծառայությունից ՆԳ վարչության հերթապահ մաս հաղորդում Է ստացվել Պալեխսկայա փողոցի թիվ 131 շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին: Արտակարգ պատահարի վայր ժամանած միլիցիայի աշխատակիցները փողոցում հայտնաբերել են Մոսկվայում ժամանակավորապես ապրող 1975 թվականին ծնված տղամարդու դիակ»,-ասել Է աղբյուրը:

«Հետաքննությունը պարզում Է, թե ինչով Էր զբաղվում զոհվածը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Քրեական գործ Է հարուցվել «սպանություն» հոդվածով:

Դիտվել է 2408 անգամ:
Print Friendly

Leave a Reply