Քրեական գործ՝ «Օբյեկտների եւ փոխադրումների ռազմականացված պահպանություն» ՓԲԸ նախկին տնօրենի դեմ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 2, 2009 12:42

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Օբյեկտների եւ փոխադրումների ռազմականացված պահպանություն» ՓԲԸ նախկին տնօրեն Գ. Հանիսյանի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ:

Հանիսյանը, հանդես գալով որպես ՓԲԸ-ի ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության «Ալտայսկոե» ՍՊԸ-ից ստացել է 660.հազար ռուբլի՝11 միլիոն 556 հազար դրամ: 2004 թ. հուլիսի 19-ի «Ալտայսկոե» ՍՊԸ-ի և «Հայկական երկաթուղու» միջև կնքված պայմանագրի համաձայն՝ այդ գումարը պետք է փոխանցվեր վերջինիս:

Ստացված գումարը Հանիսյանը չի մուտքագրել ՓԲԸ-ի դրամարկղ, այլ տնօրինել է սեփական հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:

Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն կատարելու:

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply