Ճապոնիայում գործարկվել է առաջին ԱԷԿ-ը

Օրվա լուր | | July 2, 2012 11:24

Ֆուկուի պրեֆեկտուրայում վերագործարկվել է “Օի” ատոմակայանը: Որոշման մասին հայտարարվել է կառավարության ղեկավար Յոսիխիկո Նոդայի ու Ֆուկուիի նահանգապետ Իսսեյա Նիսիկավիի 2012-ի հունիսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նոդան հայտարարել է, որ ԱԷԿ-ի 3-րդ և 4-րդ ռեակտորների վերագործարկումն անհրաժեշտություն է երկրի տնտեսության կայունացման իմաստով: Սակայն, այս քայլը Ճապոնիայում հասարակության դժգոհությունների տեղիք է տվել. հազարավոր մարդիկ են դուրս եկել Տոկիոյի փողոցներ` արտահայտելու իրենց դժգոհությունը:
Իսկ կառավարությունն իր երկրի բնակիչներին խոստանում է կենսամակարդակի բարձրացում, այդ թվում` էլէկտրաէներգիայի անբավարարության հետ կապված բոլոր խնդիրների լուծում:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply