Թուրք-հայկական սահմանը եւ Հայաստանի մարտահրավերները իսլամական աշխարհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 30, 2009 10:19

ԹուրքիաՀայաստան սահմանի հնարավոր բացման դեպքում իսլամական աշխարհի հետ նոր որակի շփումները Հայաստանի համար անխուսափելի են դառնալու:

Հաշվի առնելով իսլամական երկրներով շրջապատված, այդպիսով «2-րդ Իսրայել» լինելու հանգամանքը, այն, որ Թուրքիայում շարունակում է աճել հակահայկական ու հակասեմական շարժումը, ու, որ չնայած կոնկրետ ժամանակահատվածում թուրքական քաղաքական կուրսի փոփոխմանը, այնուամենայնիվ, թուրքական պետականության մեջ միշտ գործում է «մեծ թուրանական» պետություն ստեղծելու նախագիծը, Հայաստանի արտաքին քաղաքականության համար հրամայական է նոր ռազմավարության մշակումը ստեղծվելիք տարածաշրջանային նոր հարթությունում հարմարվելու համար:

Այդ ռազմավարությունը ոչ թե պետք է ելնի ինքնամեկուսացման, այլ ինտեգրացիայի դիրքերից, որը հնարավորություն է տալիս հակառակորդներին ավելի կանխատեսելի դարձնել: Տնտեսական խողովակները, որոնց կառուցումը մուսուլմանական աշխարհի հետ հնարավորություն կտա` խուսափել մահմեդական աշխարհի հետ ապագա հնարավոր բախումից, ու նաեւ տնտեսական դիվիդենտներ կապահովի Հայաստանին: :

Իսլամական Ադրբեջանը միշտ փորձել է ղարաբաղյան հարցին կրոնական երանգ տալ, որի արդյունքում միշտ ստացել է Իսլամական աշխարհի անվերապահ աջակցությունը: «Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը» (ԻԿԿ) միշտ հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման պահանջն ու դատապարտել Հայաստանի «ագրեսիան» Ադրբեջանի դեմ: Իսկ 1997թ. 57 իսլամական երկիր ընդգրկող ԻԿԿի «Իսլամական սամիթին» Հայաստանի հարցը սուր էր դրված. Ադրբեջանի նախաձեռնությամբ ու Թուրքիայի օժանդակությամբ, փորձ արվեց որոշում կայացնել` Հայաստանի դեմ Ջիհադ հայտարարելու մասին: Այսինքն` Հայաստանը դիտարկեցին որպես «2-րդ Իսրայել». քրիստոնյա պետություն, որը սեպ է մուսուլմանական աշխարհի միավորման ճանապարհին: Իրանի վետոյի շնորհիվ թույլ չտրվեց ընդունել այդ սպառնալի որոշումը:

Անցյալ տարի, երբ Ադրբեջանը հակահայկական բանաձեւ մտցրեց ՄԱԿի Գլխավոր Ասամբլեա, ԻԿԿ անդամերկրներից Եգիպտոսն ու Ալժիրը դրան ձեռնպահ քվեարկեցին, իսկ Իրանը, Լիբանանն ու Սիրիան բացակայեցին քվեարկությանը: Այս փաստը ցույց տվեց Արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների արդյունքն ու, որ կարեւոր էփ ապագայում դրանք զարգացնել:

Թեեւ այսօր Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի հետ, այնուամենայնիվ, մահմեդական աշխարհում կան պետություններ, որոնց հետ չհայտարարված թշնամական հարաբերություններ են: Օրինակ` Սաուդիան Արաբիան, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, իրեն համարում է մուսուլմանական աշխարհի կենտրոն, ու պատասխանատու զգալով աջակցել իսլամական Ադրբեջանի պահանջներին, չափազանց կոշտ է տրամադրված Հայաստանի դեմ: Նույնօրինակ թշնամական տրամադրվածություն Հայաստանի նկատմամբ ունեն եւ Պակիստանը, եւ Բանգլադեշը:

Այսուհանդերձ, Թուրքիայի ու իսլամական այլ երկրների հետ հարաբերությունները Հայաստանի համար մարտահրավեր լինելուց բացի, պետք է դառնա հնարավորություն` Հայաստանի դերն ու նշանակությունը վերարժեւորելու համար: Այս առումով, Իսրայելի որպես նմանատիպ երկրի, օրինակը լավագույնն է Հայաստանի համար:

Իսրայելի համար հրեական սփյուռքը դիտվում է որպես սեփական ազգային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչ: Այսօրինակ գաղափարները զարգացվել են հատկապես Իսրայելի վարչապետ Դավիթ ԲենԳուրիոնի աշխատություններում: Ըստ նրա, աշխարհասփյուռ հրեաների համահավաքկենտրոնը Իսրայելն է, եւ որպես առաջնային նպատակներ առանձնացնում է.

հրեաների վերադարձը եւ բնակեցումը Իսրայելում,

բնակչության հավասարաչափ բնակեցումը պետության ողջ տարածքում,

հայրենիքի օդային ու ջրային տարածքների նվաճումը,

տնտեսական անկախությունը, քանի որ մշտական կախվածությունն արտաքին օգնությունից երկրին քաղաքական ու ռազամական վտանգ է ներկայացնում:

Հրեական այս հայեցակարգը Հայաստանի վրա պրոյեկտելու դեպքում, կարելի է հստակ սահմանել Հայաստանի ռազմավարությունը, որը պետք է հիմնվի հայկական Սփյուռքի ներուժի օգտագործման ու հայրենիքում նրա գործունեության զարգացման վրա:

Չնայած վերջին ամիսներին ՀայաստանՍփյուռք հարաբերությունները սառեցին` կապված հայթուրքական արձանագրությունների հետ, այսուհանդերձ, ռացիոնալ հաշվարկների դեպքում, սահմանի բացումից ապագայում կարող է բավարարվել Սփյուռքի ամենաազգայնական հատվածը. թուրքհայկական սահմանի բացումը լավ հնարավորություն է հայկական Սփյուռքի համար պատմական Արեւմտյան Հայաստանում հասարակական, հատկապես տնտեսական գործունեություն ակտիվացնելու համար` հետագայում այնտեղ տնտեսական ու մշակութային գերակայություն ապահովելու համար:

Իսրայելի գոյության ընթացքում եւս եղել են հրեական սփյուռքի հետ տարաձայնություններ, երբ սփյուռքը փորձել է իր կամքը թելադրել պետության արտաքին քաղաքականության վրա. հատկապես սեմական վերազգային կազմակերպություններն ընդդիմանում են իսրայելաթուրքական ռազմավարական հարաբերություններին, քանի որ Թուրքիայում որպես իսլամական երկիր, հակասեմական տրամադրությունները բարձր են: Բայց, այնուամենայնիվ, հրեական ազգը գործում է համազգային հայեցակարգով:

Նշենք, որ Իսրայելը Թուրքիային դաշնակից է ընտրել մուսուլմանական ռեգիոնում միայնակ չմնալու ու իսլամական աշխարհի սպառնալիքները կանխելու նպատակով:

Հայաստանի դեպքում, այդօրինակ դաշնակից համարվում է Իրանը, որն արդեն ապացուցել է իր այդ գործառույթը: Բայց նաեւ թեՍիրիայի, թեԵգիպտոսի կամ Հորդանանի ու Ալժիրի հետ հարաբերությունները պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը:

Արաբական երկրների հետ ապրանքաշրջանառությունը շատ փոքր է, քանի որ փակ է թուրքհայկական սահմանը, եւ չունի նրանց հետ կապվելու ծովային ու ցամաքային արդյունավետ ճանապարհներ: Օդային փոխադրումները չափազանց թանկ են ու անարդյունավետ: Ուշագրավ է, որ Հայաստանից Եգիպտոս ապրանքների փոխադրման ծախսը մի քանի անգամ ավելի է, քան Չինաստանից դեպի Եգիպտոս:

Այս առումով թուրքհայկական սահմանի հնարավոր բացումը կնպաստի այդ երկրների հետ Հայաստանի երկխոսության խորացմանը ինչպես հասարակական, մշակութային, այնպես էլ Միջերկրական ծովով տնտեսական համագործակցության բնագավառում: Արաբական երկրների համար ԹուրքիաՀայաստան ստեղծվելիք կամուրջը հյուսիսն ու հյուսիսարեւելքը կապող շահավետ այլընտրանք է:

Իսլամականարաբական կուրսի ակտիվացումն արտաքին քաղաքականության մեջ հնարավորություն կտա Հայաստանին` հավասարակշռել ՀայաստանԹուրքիաԵվրոպա ուղղությանը ու ընդհանրապես` կոմպլիմենտարիզմ ապահովել արտաքին դաշտում: Փոխկապակցված տնտեսական շահերն այդ երկրների հետ իրենց հերթին աստիճանաբար կնվազեցնեն Ադրբեջանի հանդեպ իսլամական երկրների անվերապահ աջակցությունը:

Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը եւս յուրահատուկ կարեւորություն ունի Հայաստանի համար: Մարոկկոյի մեջ ժամանակին գտնվող Արեւմտյան Սահարան ինքնորոշվել է եւ ինչպես Ղարաբաղը, ցանկանում է կամ անկախ լինել կամ միանալ Ալժիրին: Իսկ Մարոկկոն պնդում է, որ պետք է պահպանվի իր տարածքային ամբողջականությունը: Ալժիրի ու Հայաստանի շահերը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի համատեքստում համընկնում են: Ալժիրի հետ համագործակցությունը բացի տնտեսական շահերից, կարող է քարոզչական դեր ունենալ` միջազգային ատյաններում պրոհայկական որոշումների ընդունման համար:

Թուրքհայկական սահմանի բացման դեպքում ստեղծվելիք իսլամական նոր միջավայրում հարմարվելու համար Հայաստանը պետք է զարգացնի` 1-ին, ՀայաստանՍփյուռք հարաբերությունները որպես Հայաստանի անվտանգության համար կենսականորեն կարեւոր գործոն, 2-րդ, արաբական աշխարհի հետ տնտեսական եւ քաղաքական համագործակցություն սկսի:

Դիտվել է 4296 անգամ:
Print Friendly

Leave a Reply