Հակառակորդին արժանի հակահարված տալու համար ԼՂՀ մի շարք զինվորականներ պարգեւատրվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 26, 2012 13:45

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
ԼՂՀ նախագահի գրասենյակից ankakh.am-ին հայտնում են. ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար պարգեւատրվել են.
«Արիության համար» մեդալով` փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը,
«Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply