Կորյակներ. պայքարեք դրանց դեմ Աշոտյանի դեղատոմսերով

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 27, 2009 17:46

Կորյակները կանանց թշնամին են. սա հիվանդություն է, որը կարելի է կանխարգելել կամ բուժել ինքնուրույն, սակայն ճիշտ խնամքի միջոցով:

Կորյակներն հիմնականում տարածված են յուղոտ մաշկ ունեցողների մոտ:

Կորյակները ճարպային գեղձերի բորբոքման հետեւանք են, – ասում է բժիշկբուսաբույժ Աշոտ Աշոտյանը, – դրանց սովորական տեսակն առավել հաճախ հանդիպում է դեռահասների մոտ` հիմնականում դեմքի` հատկապես քթի շրջանում, մեջքին:

Կորյակներն ունեն առաջնային եւ երկրորդաին փուլեր: Ավելի տարածված է առաջնային, որը լինում է բորբոքային եւ ոչ բորբոքային: Բորբոքայինները պզուկներն են, որոնք լինում են այտուցված եւ կարմրած, իսկ ոչ բորբոքայինները` ակնեները (ուգրիները), որոնք լինում են բաց եւ փակ: Կորյակների առաջացման երկրորդական փուլն ավելի ծանր է, այն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների եւ խորը սպիների առաջացման:

Աշոտյանն ասում է, որ թույլ արտահայտված կորյակային ցանն անհետանում է 20-25 տարեկանում, իսկ ուժեղ արտահայտվածը` 30-35 տարեկանում:

«Կորյակային ցան հաճախ առաջանում է նաեւ այն մարդկանց շրջանում, ովքեր մշտապես շփվում են հանքային յուղերի, նավթի եւ նավթամթերքի հետ, – ասում է Աշոտյանը, – սակայն կան դեպքեր, երբ կորյակային ցանն առաջանում է բրոմի, յոդային դեղամիջոցների երկարատեւ օգտագործման հետեւանքով»:

Կորյակների առաջացմանը նպաստում է նաեւ ոչ ճիշտ սնունդը` սուրճի, քաղցրավենիքի, աղի եւ կծու կերակրատեսակների, տապակած եւ յուղային սննդի չարաշահումը:

Ըստ կոսմետոլոգների, շատ կարեւոր է դեմքի ճիշտ խնամքը. այն կանայք, որոնց մաշկը հակված է կորյակների առաջացմանը, պետք է ընտրեն ճիշտ կոսմետիկ միջոցներ, խուսափեն յուղային դեկորատիվ քսուքներից (հատկապես` տոնալնի), եղունգներով չհեռացնեն կորյակները, oգտագործեն սպիրտի պարունակությամբ շպարահան լոսյոններ:

«Մարդու դեմքը կորյակներով ու պզուկներով պատվում է այն դեպքում, երբ օրգանիզմում քիչ է արտադրվում ինսուլին, – ասում է Աշոտյանը, – այն խթանելու եւ լրացնելու համար պետք է օգտագործել օշինդր, սեւ հաղարջ, բարդու կեղեւներ եւ տերեւներ, լոբի, հազարատերեւ` այդ ամենն, իհարկե, թուրմերի ձեւով»:

Աշոտյանի դեղատոմսերը կորյակների դեմ.asshotiann

Վերցնել 1 բաժակ ջուր, լցնել 3 ճաշի գդալ մանրացված վարունգ, թողնել 2-3 ժամ, քամել, ավելացնել 1 թ/գ մեղր: Լավ խառնել` մինչեւ լուծվելը: Այդ լուծույթով մաքրել դեմքը` նախապես լավ լվացվելուց հետո:

1 բաժակ եռման ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ եղեսպակ (ՔՈսՒպռ), փաթաթած թրմել 30 րոպե, ապա քամել, վրան լցնել 0, 5 թ/գ մեղր, լավ խառնել, այդ տաք խառնուրդով դնել թրջոցներ` օրը 2-3 անգամ:

Վերցնել 1 ճաշի գդալ նարգիզ, լցնել 1 թեյի բաժակ եռման ջրի մեջ, եռացնել 5 րոպե, ավելացնել 1 թ/գ մեղր, լավ խառնել եւ քամել: Օրը 2-3 անգամ մաքրել ճարպոտ մաշկը:

Վերցնել 2 ճ/գ մանրացված ալոե (տերեւները պոկել ջրելուց 5 օր հետո), լցնել 1 թեյի բաժակ եռման ջրի մեջ եւ պահել մութ ու սառը պայմաններում, քամել եւ դնել թրջոցներ` օրը 2-3 անգամ` 20-30 րոպե տեւողությամբ:

Վերցնել ընկույզի չորացրած տերեւներ, մանրացնել, 1 ճ/գ լցնել 1 թեյի բաժակ եռման ջրի մեջ, փաթաթած թրմել 3 ժամ, քամել եւ դնել թրջոցներ` օրը 1-2 անգամ` 20-30 րոպե տեւողությամբ:

Դիտվել է 14380 անգամ:
Print Friendly

Leave a Reply