Դալմայի այգիներում կկառուցվի 40 մլն դոլար արժողությամբ զվարճանքի ու առևտրի կենտրոն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | October 26, 2009 14:36

mhm44549-copy-300x1962010թ. 3-րդ եռամսյակում Հայաստանում կբացվի առաջին բազմաֆունկցիոնալ երկհարկանի «Dalma Garden Mall» առևտրի և ժամանցի կենտրոն. այսօր` կենտրոնի նախագծի շնորհանդեսին այդ մասին ասաց «Dalma Garden Mall»` ռուսական «Տաշիր» կազմակերպության դուստր ձեռնարկության տնօրեն Ալեքսանդր Հարությունյանը: «Վայրն իր բնույթով և տեսակով լինելու է ունիկալ, ե մենք հավատացած ենք, որ այն մեր քաղաքի բնակիչների համար կլինի սիրված կենտրոն,- ասաց Հարությունյանը: Կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է 45 000 քմ: Այն ներառելու է 150 միավոր ենթակառուցվածքներ. մթերային հիպերմարկետ, վաճառասրահներ, ռեստորաններ, արագ սննդի կետեր, բանկերի ներկայացուցչություններ, շինանյութի և կահույքի սրահներ, երեք սրահով կինոթատրոն, ժամանցի գոտի երեխաների համար և այլն: «Կենտրոնում ընտանեկան միջավայր ստեղծելը, ընդհանրապես ասած, մեր նպատակներից մեկն է,- ասաց Հարությունյանը,- և այնտեղ կլինեն հատուկ տարածքներ՝ երեխաներին հետևելու համար»: Զվարճանքի և առևտրի կենտրոնը կառուցվում է Դալմայի այգիներ կոչվող տարածքում: Կազմակերպության տնօրենն ասաց, որ ամբողջ կառույցը կարժենա մոտ 40 մլն դոլար, իսկ հողատարածքը պատկանում է ֆիրմային, և ոչ մի խնդիր չկա տարածքների հետ կապված: «Խնդիրներ կան, իհարկե, և չեն կարող չլինել, որովհետև այդ հողերը ապօրինաբար Երևանի քաղաքապետարանը վաճառել է»,- ասաց շնորհանդեսին ներկա «Դալմա» հկ նախաձեռնող խմբի անդամ Ռուզաննա Ղազարյանը: Դալմայի այգիների վաճառքի հետ կապված բողոքի ակցիաներն սկսվել են 2004թ.-ից: Դեռ 2007 թ. այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել էր Դալմայի այգիների հողօգտագործողներին և խոստացել, որ կճանաչի հողամասերի վերաբերյալ նրանց իրավունքը: Հողօգտագործողները դրանք մշակում են 10 տարուց ավել: «Իսկ ըստ ՀՀ հողային օրենսգրքի` այդ ժամեկտը գերազանցելու դեպքում պետությունը պետք է ճանաչի հողօգտագործողների սեփականության իրավունքը,- ասաց Ղազարյանը,- սակայն չի ճանաչել»: Նա ասում է, որ իրենք բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն ապարդյուն: «Լիքը անապատ ու չոր տարածքներ կան, թող գնային, այնտեղ սարքեին այդ կենտրոնը,- ասաց Ղազարյանը՝ հավելով, որ այս պահի դրությամբ 640 հողօգտագործող պահանջներ ունեն այդ տարածքներից, որոնցից ամեն մեկն ունի ոչ պակաս, քան 4000 քմ տարածք:

Դիտվել է 2171 անգամ:
Print Friendly

Leave a Reply