ՀՅԴ-ն ներկայացրեց այն ծրագիրը, որով գնալու է իշխանափոխության

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 23, 2009 17:55

armen-rustamyanԱյսօր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց այն պլատֆորմը, որով առաջնորդվելու է ՀՅԴ-ն` իշխանություն դառնալու դեպքում:

Ներկայացրած փաստաթղթով Դաշնակցությունն առաջարկում է Հայաստանյան մի շարք խնդիրների լուծման իր տարբերակները՝ Արցախի, Ջավախքի, Սփյուռքի ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերող հարցերի շրջանակում:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար նախադրյալներ կարող են ստեղծվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և հատուցման պատրաստակամություն դրսևորելու, ինչպես նաեւ թուրք ադրբեջանական միասնական հակահայկական քաղաքականությունը դադարեցնելու դեպքում»,- ասված է ՀՅԴ-ի ներկայացրած ծրագրում։

Իսկ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ըստ Դաշնակցության ծրագրի, Արցախըպետք է դառնա հակամարտության հիմնական եւ ինքնուրույն կողմ, պետք է ճանաչվի եւ հանդիսանա որպես իրավահավասար բանակցային կողմ, իսկ Հայաստանը պետք է ճանաչվի եւ հանդիսանա ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավորը։

Ռուստամյանի հավաստմամբ` իրենք այս ծրագրով իշխանափոխություն են «հասունացնում»: «Եթե մյուսներն ասում են հրաժարական պահանջենք, մենք ասում ենք իշխանափոխության նախադրյալներ ստեղծենք»,-ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքերով՝ իրենք պարզապես իշխանություններին հնարավորություն են տալիս՝ չվավերացնելու այս Արձանագրությունները: «Դա ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, որ էս հարցերում համախմբություն կա հայության մեջ, մեզ մի փորձեք այս հարցերում պարտադրանքի առաջ կանգնացնել»,- ասաց նա:

ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց նաև, որ Արձանագրությունների վավերացման դեպքում հրաժարականի հարց անպայման դրվելու է:

ՀՅԴ-ն նման փաստաթուղթ պատրաստելու մասին հայտարարել էր դեռևս ապրիլին` կոալիցիայից դուրս գալուց անմիջապես հետո: Ռուստամյանի հավաստմամբ` «Գործունեության ուղենիշերը» պատրաստ էին դեռևս սեպտեմբերից, բայց հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումների հրատապության պատճառով դրա հրապարակումը հետաձգվել էր:

«Երբ մենք դուրս եկանք իշխանությունից, հայտարարեցինք, որ դառնալու ենք իշխանությունների լիարժեք այլընտրանքը»,- ասաց Ռուստամյանը:

Ըստ Ռուստամյանի` ՀՅԴ ներկայացրած «Գործունեության ուղենիշները» բաժանվում են 3 հիմնական բաժինների`ազգային, սոցյալ-տնտեսական և հասարակական-քաղաքական հիմնախնդիրներ:

ՀՅԴ  «Գործունեության ուղենիշները»  ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply